IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Ստեղծվեց Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման հիմնադրամ




Internet-Traffic exchange in ArmeniaԱպրիլի 2-ին Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցման Խորհուրդի նիստերի դահլիճում կայացավ Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման հիմնադրամի /«Արմիքս»/ ստեղծման նախաձեռնող խմբի նիստը և հիմնադիր ժողովը:

Հիմնադրամի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջև հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը և նվազեցնել այդ ծառայությունների գինը:

Ժողովի ընթացքում տեղի ունեցան հիմնադրամի կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ընտրություններ: Քվեարկությամբ ընտրվեցին նախագահ, տնօրեն և խորհրդի անդամ ընկերություններ: Խորհրդի մեջ ներգրավված են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), «Ինտերնետ հանրություն» հ/կ, «Արմինկո», «Օրանժ Արմենիա», «Ջի Էն Աի Ալֆա», «Վեբ», «Յուքոմ», «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունները: Խորհրդի անդամների միաձայն ընտրությամբ նախագահ դարձավ «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, իսկ տնօրեն նշանակվեց ԻՏՁՄ կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը:

Ժողովին հրավիրված էին նաև «ԱրմենԹել», «ՎիվաՍել», «Ֆայբերնետ» և այլ հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններ, որոնց ներկայացուցիչները, ցավոք սրտի, չներկայացան ժողովին: Հիմնադրամի ղեկավարությունը ակնկալում է մոտ ապագայում, ինչպես վերը նշված ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների միացումը նախաձեռնությանը:

Նիստին նաև ներկա էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, որը ողջունեց նախաձեռնությունը և պարտաստակամություն հայտնեց սերտ համագործակցություն սկսել ստեղծվող կառույցի հետ:

Նշենք, որ հիմադրամի ղեկավարությունը գալիք ՏՏ ԶԱԽ նիստին ՀՀ վարչապետին կներկայացնի ոլորտի զարգացման վերաբերյալ Արմիք հիմնադրամի շուրջ միավորված հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների կողմից մշակված առաջարկները:

UITE

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,563

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>