Ճանաչենք Հայաստանը` Խոսրովի արգելոցում
5-րդ արշավն այս անգամ արշավականներին բերեց Խոսրովի արգելոց: Արշավականներից ոչ ոք դեռևս չեր եղել այստեղ: Նրանց առջև միանգամից բացվեցին հայոց չնաշխարհիկ բնաշխարհի տեսարաննները: Բոլորը հիացած էին ու զարմացած, որ Հայաստանում էլ կա բնության այնպիսի հրաշալիք, ինչպիսին մինչ այդ տեսել էին միայն հեռուստացույցով:
Ոգեշնչված նման տեսարանով` արշավականներն ուղեկցի առաջնորդությամբ շարժվեցին դեպի արգելոցի խորքերը: Ճանապարհին ուղեկիցը, որը արդեն մի քանի տարի է արգելոցի պահակներից էր, արշավականներին պատմում էր արգելոցի մասին տարբեր հետաքրքրաշարժ դեպքեր, բացատրում,թե ինչպես կարելի է տարբերել թունավոր սունկը ուտելու սնկից, թե որոնք են ուտելու խոտաբույսերը, և ցույց տալիս տարբեր կենդանիների թողած ոտնահետքերը:
Մոտ 10 կմ ճանապարհ անցնելուց հետո վերջապես արշավախումբը հասավ արգելոցի ջրվեժին: Ջրվեժն անչափ գեղեցիկ էր,իսկ ջրի կաթիլները օդում ծիածան էին առաջացրել:
Ետադարձի ճամփան գրեթե նույնն էր, սակայն լի նորանոր իրադարձություններով: Արշավականները նկատում էին այն, ինչը դեպի ջրվեժ շարժվելիս չէին նկատել: Իսկ ետդարձի ճանապարհը ավարտվեց Գառնու ձորաբերանում, ուր նրանց սպասում էր միկրոավտոբուսը:
Հոդվածի գրանշումներ (tags)` hiking Armenia, hiking group, hiking in Armenia, Khosrov forest, արշավականներ, արշավների խումբ, Խոսրովի արգելոց| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,243






















Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.