Հայաստանը կմասնակցի կապի ոլորտի զարգացմանը նվիրված համաշխարհային կոնֆերնասին
Հայաստանը կմասնակցի կապի ոլորտի զարգացմանը նվիրված համաշխարհային կոնֆերնասին, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union, ITU) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն:
Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում նշվել է, որ տարեվերջին Հայաստանում նախատեսվում է ԱՊՀ- անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնել օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրների վերաբերյալ սեմինար։
Միաժամանակ նախարարը նշեց, որ ոլորտի ընդհանուր զարգացումը հիմնովին կախված է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտից, որի բարեփոխումների նպատակով ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը:
Վարդանայանը նշեց, որ թեեւ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը բավականին զարգացել է, այդուհանդերձ դեռևս կան չլուծված խնդիրներ:
Նախարարը հյուրին հաղորդեց, որ մոտ մեկ տարի առաջ հաստատվել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգը և ներկայումս իրականացվում է այդ հայեցակարգի լայնածավալ ներդրումը:
Բացի այդ, տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայումս մշակվում է ՀՀ կառավարության Ինտերնետ հասանելիության ծառայության մատուցման աշխարհագրության ընդլայնմանը, բնակչության լայն շերտերի համար հասանելիության ապահովմանը, ինչպես նաև շուկայում առողջ մրցակցության ապահովմանն ուղղված հայեցակարգը և «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Վարդանյանը ոլորտի զարգացման համար կարևորել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և գերատեսչությունների կողմից իրականացվող գործառույթների հստակեցումը:
Նախարարն առանձնացնելով կիբերանվտանգության ոլորտի կարևորությունը` անհրաժեշտ է համարել Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կազմակերպվելիք դասընթացներին հայ մասնագետների վերապատրաստմանը օժանդակելու հարցը
Նախարարը նաև անդրադարձել է նախարարության կողմից մի շարք ծրագրերի գործընթացի իրականացմանը։
Աղբյուրը` Telecom.Arka.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia IT, IT Armenia, web, կապի զարգացում, Հայաստան, հայկական ՏՀՏ ոլորտ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,435









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.