IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Պրեզենտացիաներ

Armenix.com – Հայկական ցանցն արդեն ունի հայերեն միկրոբլոգ




Armenix emblemeԱյս ուրբաթ` ապրիլի 16-ին, IT-ակումբի 16-րդ հանդիպման ժամանակ ՆեոՄեդիա նախագծի կողմից ներկայացվեց հայկական միկրոբլոգային համակարգը – Armenix.com-ը:

Համակարգի ներկայացման ժամանակ մասնակիցների միջև քննարկվեցին նաև հայկական բլոգոսֆերային և միկրոբլոգինգին վերաբերող թեմաներ:

Armenix.com հայկական միկրոբլոգային համակարգի ի հայտ գալը հայկական ցանցի ևս մեկ հայերեն և հայկական բովանդակության կարևոր ներկայացուցիչ կլինի, քանի որ այսօր ինտերնետային շատ կարևոր նյութեր շրջանառվում են հենց սոցիալական մեդիա ոլորտը ներկայացնող ռեսուրսներում` բլոգներում, միկրոբլոգներում և սոցիալական ցանցերում:

Armenix.com Armenian microblogging service presentation in IT-CLub meeting 16. Vardan Papikyan, NeoMedia ProjectArmenix.com Armenian microblogging service presentation in IT-CLub meeting 16.

Այսպես, Armenix.com-ը միկրոբլոգային համակարգ է, որը հագեցած է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով, այդ թվում` նկարների, մեդիա/վիդեո և այլ ֆայլերի հրապարակման հնարավորություններով:

armenix.com հայկական միկրոբլոգային համակարգ. մնա կապի մեջ...

Համակարգը հանրահայտ Twitter միկրոբլոգից տարբերվում է նախ հայերեն նավիգացիոն և աշխատանքային դաշտով, հրապարակված գրառումները հնարավոր է մեկնաբանել, հնարավոր է անձնական հաշվեհամարին միացնել ինտերնետային տարբեր ռեսուրսների, այդ թվում անձնական բլոգի կամ Twitter-ի RSS-ը, որի միջոցով գրառումներն ավտոմատ կհրապարակվեն նաև Armenix.com-ի օգտվողի հաշվեհամարում` RSS հոսք բաժնում և տվյալ օգտվողի հետևորդների մոտ կցուցադրվեն գրառումները:

Armenia.com presentation. Vardan Grigoryan - NeoMedia Project

Տարբերությունները շատ են. նաև ինտերակտիվության և պարզության առումով Armenix-ը կարող է նաև համարվել որոշ առումներով սոցիալական ցանց, որի շեշտադրումը սակայն դրված է բովանդակության հրապարակումների այլ ո’չ զվարճանքների վրա:

Համակարգի գրառումները նույնպես հնարավոր է վերահրապարակել անձնական բլոգում նույն RSS-ի միջոցով:

Համակարգը մոտակա ամիսների ընթացքում կհարստացվի մի քանի այլ ֆունկցիաներով և հնարավոր են տարբեր փոփոխություններ, սակայն, սկսած ապրիլի 16-ից Armenix-ը կգործի ողջ հզորությամբ և առանց ընդհատումների: Միացեք ցանցին, կիսվեք Ձեր մտքերով, գրառումներով, նորություններով և այն ամենով. ինչ ենթակա է հրապարակման…

Armenix.com համակարգի հասցեն` www.Armenix.com
Armenix.com պաշտոնական խումբը Facebook-ում` http://www.facebook.com/group.php?gid=112209382142167
Armenix.com պաշտոնական էջը Armenix-ում` www.armenix.com/official
Armenix.com-ում iReport-ի պաշտոնական էջը` www.armenix.com/ireport

Տես նաև IT-ակումբի 16-րդ հանդիպման ֆոտո-ռեպորտաժը

NeoMedia Project / iReport.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,103

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>