IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Հայկական սոցիալական ցանցերը շարունակում են զարգանալ. Մաքսլիբերթի




Վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում գտած սոցիալական ցանցերը լայն տարածում են գտել նաեւ Հայաստանում: Մեզ մոտ հիմնականում օգտվում են Одноклассники, Vkontakte, Facebook եւ MySpace ցանցերից: Վերջիններիս զուգահեռ կան նաեւ հայկական սոցիալական ցանցեր, որոնք օգտատերերի թվով զիջում են արտասահմանյաններին:

Social Media

Հայկական սոցիալական ցանցերի շրջանում ամենամեծը համարվող Hayland կայքում գրանցված է ընդամենը 90 հազար մարդ: Սոցիալական այս ցանցի նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ «այսքան օգտատեր ունենալն էլ արդեն մեծ հաջողություն է»:

«Hayland-ը իր հնարավորություններով չի զիջում Одноклассники-ին, անգամ գերազանցում է», – նշեց նա։

Արտաշես Մկրտչյանի կարծիքով` Հայաստանում ապագա ունեն ունեն միայն հայերի համար ստեղծված սոցիալական ցանցերը: Մեկ տարուց ավելի գործող կայքում արդեն հասցրել են գրանցվել մի շարք հայտնի հայեր` այդ թվում նաեւ քաղաքական գործիչներ: Օրինակ, Hayland-ից ակտիվ օգտվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Մասնագետների հաշվարկներով` մարտին աշխարհի ամենատարածված միկրոբլոգային ծառայության` Twitter-ի լսարանը գերազանցեց 75 մլն–ը: Իսկ օրեր առաջ Հայաստանում նույնպես բացվեց միկրոբլոգային ծառայություն`Armenix, որից առայժմ օգտվում է մոտ 100 մարդ: Վիրտուալ այս նորության ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը պատմեց, որ հայկական միկրոբլոգային ծառայությունը Facebook-ի եւ Twitter-ի խառնուրդն է:

«Armenix-ի նպատակն է ունենալ հայալեզու հայկական միջավայր», – «Մաքսլիբերթի»-ին ասաց Պապիկյանը։, ում պնդմամբ` իրենք աշխատում են ոչ թե գումարի, այլ նպատակի համար:

Հովհաննես Մովսիսյան / MaxLiberty

Լսել հաղորդման ձայնագրությունը…

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,392

Advertisement & web design solutions in Armenia

Մեկ կարծիք »

  • myfriends.am said:

    ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, չկա ավելի խնդալուց տակդ լացելու բան, քան հայլանդ ից օգտվելը:D:D:D

    Առաջինը` ՀԻՄԱՐ ինտերֆեյսով կառուցված կայք,
    Երկրորդը ԱՆԳՐԱԳԵՏ հայերենով մատուցում
    Երրորդ` ՀԻՄԱՐ թարգմանություն, ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ գագաթնակետ
    Չորրորդ` Նւոյնիսկ ադմիններից եկացած նամակների 90 տոկոսում առկա են ԿՈՊԻՏ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ սխալներ:

    իմ կարծիքով, էտ 90.000 հոգուց ԳՈՆԵ 0.5 տոկոսն էլ երկրորդ անգամ բացի էտ սայթը, էլի խերա…

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>