IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Հայաստանի ՏՏ ընկերությունները Մակեդոնիայում




business-to-businessԱպրիլի 6-11-ը Մակեդոնիայում տեղի կունենա Տարածաշրջանային Մրցունակության Նախաձեռնություն ծրագրի կողմից կազմակերպված Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների գործարար գագաթաժողով (RCI IT B2B Matchmaking Summit), որին կմասնակցեն ավելի քան 10 երկրներից գործարար շրջանակների ներկայացուցիչներ` այդ թվում նաև Հայաստանից:

Հայկական պատվիրակությունն իր մեծությամբ 4-րդն է՝ Մակեդոնիայի, Բուլղարիայի և Կոսովոյի ներկայացուցիչներից հետո և ներառում է առաջատար ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում կքննարկվեն ՏՏ համաշխարհային զարգացման միտումները, ՏՏ ոլորտի տարածաշրջանային բրենդինգի հարցերը, ինչպես նաև կհաստատվեն գործարար կապեր:

Հայաստանը Մակեդոնիայում ներկայացնելու են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Essential Solutions», «CHS Vericel Service», «Margasoft» ընկերությունները: Համագործակցության նպատակով ԻՏՁՄ բիզնես հանդիպումներ կունենա Մակեդոնական «Semos Education», «Momenti» ընկերությունների հետ, «CHS Vericel Service»` «Seavus Group», իսկ «Margasoft»-ը` «Euronetcom» ընկերության հետ:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կառույցի 3-րդ հանդիպումը (South East Europe ICT Forum), որի կառավարման խորհրդի անդամ է ԻՏՁՄ-ն: Կքննարկվեն համատեղ իրականացվելիք ծրագրերը, որոնք կխթանեն Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններում:

UITE

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,772

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>