IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Apple-ի և Google-ի միջև պատերզամը շարունակվում է…




Apple-ի և Google-ի միջև պատերզամը շարունակվում է… Այս անգամ արդեն ճակատը տեղափոխվել է բջջային գովազդային ոլորտ: Ինչպես հայտնի է, աշխարհում Google ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք` ինտերակտիվ գովազդային շրջանառության ծավալներով:

iAd presentation by Steve JobsԵվ ահա, երեկ Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը (Stve Jobs) ներկայացրեց մոբիլ ներդիրների համար նախատեսված iAd գովազդային պլատֆորմը: Նրա խոսքերով` ներկա դրությամբ աշխարհում թողարկված են ավելի քան 50 հազար խաղային և ժամանցային ներդիրներ iPhone, iPhone Touch և iPad մոբիլ ապարատների համար, մոտ 4000 խաղային ներդիրներ` Nintendo DS և ավելի քան 2500ն էլ Sony PlayStation portable ապարատների համար: Այս թվերով սկսվեց Apple iAd համակարգի ներկայացումը Սթիվ Ջոբսի կողմից:

«Անձնական համակարգիչների համար գովազդային լավագույն տարբերակը հանդիսանում է որոնումը», – ասել է Ջոբսը, «Սակայն բջջային հեռախոսներ օգտագործողների շրջանում որոնումն այնքան էլ տարածված չէ, փոխարենը նրանք առավել շատ են օգտվում մոբիժամանցային ներդիրներից, այդ իսկ պատճառով բջջային գովազդի լավագույն տարբերակը հանդիսանում են ներդիրները»:

Վերլուծաբանները համաձայնվում են Ջոբսի հետ առ այն, որ բջջային հեռախոսների շուկան տարբերվում է համակարգչային շուկայից: Մասնավորապես, բջջային հեռախոսից օգտվողն իրեն այլ կերպ է պահում, քան մարդը, որն աշխատում է համակարգչով` սեղանի առջև: Այդ պատճառով գործընթացները, որոնք վերաբերում են անձնական համակարգչային սեգմենտին, ոչ միշտ են կարողանում նույն արդյունավետությունը ցուցաբերել մոբիլ ոլորտում:

Փաստորեն iAd համակարգը հանդիսացավ պատասխան հարված Google ընկերությանը, որը թողարկելով Android օպերացիոն համակարգը, այժմ ճնշում է մոբիլ շուկայում Apple-ին: Այժմ ամենա հետաքրքիրն այն է, թե ինչ է աշխարհին սպասում. տեսնել, թե ինչպես Google-ը կարձագանքի iAd համակարգին, և ոչ խոսքերով, այլ գործնականում: Google ընկերությունը կարող է թողարկել անալոգային լուծում, որն այս անգամ դժվար կլինի պատկերացնել բաց կոդով, ինչպես սովոր է ներկայացնել Google-ը:

News.twiMix.ru նյութերով

Հոդվածի գրանշումներ (tags)`







Հոդվածի դիտումների քանակը` 2,034

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>