Twitter-ը դարձավ 4 տարեկան
2010թ. մարտի 21-ին հանրահայտ Twitter միկրոբլոգային համակարգը դարձավ 4 տարեկան: 2006թ. մարտի 21-ին Ջեք Դորսին (jack Dorsey), Բիզ Սթոունը (Biz Stone) և Էվան Վիլյամսը (Evan Williams) գործարկեցին Twitter.com միկրոբլոգային համակարգը բետա տարբերակով: Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր կարողանում հասկանալ այս համակարգի իմանստը: Սակայն իրավիճակը կայծակնային փոփոխվեց. Այսօր Թվիթերային բանակում հաշվվում են ավելի քան 75 մլն օգտվողներ ամբողջ աշխարհից, իսկ այս տարվա փետրվարին Twitter-ում թվիթերի (tweets) քանակն անցավ 10 մլրդ-ի սահմանը:
Ներկա դրությամբ Twitter-ը մեծ նշակաություն ունի սոցիալական մեդիա օպտիմիզացիայի համար (SMO/Social media optimization): Ամեն օր նորանոր տարբերակներ են հայտնաբերվում Twitter-ում անձնական և կորպորատիվ հաշվեհամարների օպտիմալ օգտագործման նպատակով: Twitter-ի հիմնական սկզբունքն է` ունենալ մեծ թվով follower-ներ` օգտվողներ, որոնք հետևում են Ձեր գրառումներին համակարգում:
Այժն արդեն, Twitter-ի հիման վրա համացանցում գործում են մի քանի հարյուր այլ կայքեր-ագրեգատորներ, որոնք վերահրապարակում, վիճակագրական տվյալներ են ներկայացնում կամ առաջարկում են թվիթեր-օպտիմիզացիոն և մոնետիզացիոն ծառայություններ` կապված Twitter-ի հետ:
Հոդվածի գրանշումներ (tags)` microblog, Microblogging, twitter, թվիթեր, միկրոբլոգ, միկրոբլոգինգ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,969









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.