IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Թուրքիան հետ կկանչի՞ բոլոր դեսպաններին



Թուրք հայտնի լրագրող, Milliyet օրաթերթի հոդվածագիր Ջան Դյունդարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի միջազգայնացման գործընթացին, անում է հետևյալ հարցադրումը` «Մի՞թե հետ ենք կանչելու մեր բոլոր դեսպաններին»:

Turkish flag«Թուրքիան նման է մի երեխայի, ով իր ընկերների կողմից մեկուսացման է դատապարտվում, երբ ի հայտ է գալիս իր հոր` անցյալում կատարած սպանությունը… Նա կարծես լուռ իր վրա է վերցնում հոր մեղքը, հետո էլ կոծկում այն: Սակայն զոհի հարազատները դա չեն մոռանում, դռնեդուռ են ընկնում և տեղեկացնում թաղամասի բնակիչներին:Ուզում են, որ բոլորն իմանան իրենց գլխին եկածը, հաշիվ են պահանջում»,- գրում է Ջան Դյունդարը և շարունակում. «Թուրքիան նման է մի երեխայի, ով չի կարողանում ասել` «Հանցագործը ես չեմ, այլ հայրս: Զղջացել եմ… Երանի չլիներ: Ես էլ եմ ցավում…»: Հորն աջակցելու համար` ստանձնում է հին մեղքը: Հիմա էլ վճարում է դրա գինը: Մեկուսանում է»:

Ջան Դյունդարը շատ հետաքրքիր և պատկերավոր նկարագրում է իր իսկ նախնիների գործած հանցանքն ընդունելու և դատապարտելու համար Թուրքիայի դեմ սկսված միջազգային արշավը` դա ներկայացնելով ներթաղային հարաբերությունների օրինակով. «Թաղի մեծը` Ամերիկան, մեզ համար անսպասելի մի պահի թափահարեց տարիներով ձեռքում պահած մահակը… Բոլոր թաղեցիները, տեսնելով, որ թաղի մեծի դիրքորոշումը փոխվել է, վերցնում են մահակներն ու գործի անցնում: Սկսում են նեղել երեխային` ասելով. «Ոչ թե մեկ, այլ մյուս սպանություններն էլ եք դուք գործել»: Դժվար չէ տեսնել, թե ինչ է լինելու այդ մեղադրանքներից հետո: Ըստ էության, 20 երկրների խորհրդարանների կողմից Թուրքիան արդեն մեղադրվում է Ցեղասպանություն իրականացնելու համար… Օղակը սեղմվում է, իսկ Թուրքիան` միայնակ գալարվում: Նրան պաշտպանող բարեկամներն անգամ չեն կարողանում ասել` «չի արել»: Փոխարենն առաջ են քաշում այն թեզը, թե` «Այդ երեխան մեզ համար կարևոր է, եկեք նրան շատ չհյուծենք»»:

Թուրք հոդվածագիրը նշում է, որ եթե աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նման տեմպերով շարունակվի, մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհի բոլոր երկրները կճանաչեն այդ փաստը:

«Ի՞նչ պետք է անի Թուրքիան: Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ խորհրդարանականնե՞ր գործուղի, փորձի վերջին պահին լոբբիստական գործունեությո՞ւն ծավալել, հետո էլ շունչը պահած քվենե՞րը հաշվել: Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ Արտգործնախարարությունը ասելու է. «Ընդունման մասին որոշումը քննադատում ենք և ցանկանում ենք հիշեցնել, որ դա մեր հարաբերություններին մեծ վնաս է հասցնելու…»,- գրում է Ջան Դյունդարը` նշելով, որ եթե այս վերջին հայտարարությունը արդյունք չտա, Թուրքիան հետ է կանչելու այդ երկրում իր դեսպանին. «Այս կերպ ո՞ւր ենք հասնելու: Մինչև Եվրոպայից մեր բոլոր դեսպաններին հետ կանչե՞լը: Նման ընթացքով մինչև 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցն Արևմուտքում մի երկիր էլ չի մնա, որ Թուրքիային չմեղադրի Ցեղասպանություն իրականացնելու համար: Բնականաբար, Թուրքիան մենակ է մնալու… »:

Մի՞թե ժամանակը չէ, որ Արևմուտքում մեր բոլոր դեսպաններին հետ կանչելու փոխարեն անկեղծորեն քննարկենք 95 տարի առաջ տեղի ունեցած կեղտոտ գործը և պարզենք, թե այդ որտե՞ղ ենք սխալ գործել»,- եզրափակում է Ջան Դյունդարը:

Աղբյուրը` Iranahayer.com / http://www.iranahayer.com/regional/2474.html

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 3,451

Advertisement & web design solutions in Armenia