IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Թուրքական աննախադեպ պատվիրակություն ԱՄՆ-ում




USA & Turkey crossed flags, US & Turkish politicsԹուրքիան միանգամից երկու խորհրդարանական պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ Կոնգրեսին հակազդելու նպատակով, որը կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել։ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի և Թուրքիա-ԱՄՆ ընկերության միջխորհրդարանական խմբի նախագահ Սուաթ Կինիկլիօղլուի գլխավորած պատվիրակությունները փետրվարի 28-ից մարտի 5-ը կմեկնեն Վաշինգտոն։

Ընդհանուր թվով Վաշինգտոն է մեկնելու մոտ 15 թուրք պատգամավոր։ Պատվիրակության կազմում կլինեն ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ։

Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության համաձայն ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին նախատեսված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քննարկումից առաջ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կանցկացնի։

ԱՄՆ այցից առաջ թուրքական խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրյու Ալեկդաղն «APA» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ իրենք փորձելու են համոզել ամերիկացի կոնգրեսականներին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը ճիշտ չէ։

«Մենք մեր ամերիկացի  գործընկերներին կտեղեկացնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերախմբագրել է հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները։ Ընդունել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է ընդունել Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ հռչակագրում Հայաստանը ոչ միայն չի ճանաչում Թուրքիայի սահմանները, այլև հավակնում է մեր արևելյան շրջաններին։ Այդ պատճառով նման պայմաններում այդ արձանագրությունների վավերացումն անհնար է դառնում»,- ասել է նա։

Մեկ այլ պատգամավորի՝ Ջանան Արիտմանի կարծիքով էլ եթե ԱՄՆ-ը Թուրքիային իր դաշնակիցն է համարում, ապա չպետք է ճնշումներ գործադրի այս հարցում։

Աղբյուրը` 7or blog

P.S. ինչպես տեսնում ենք, Թուրքիան շարունակում է իր ավանդական թուրքական քաղաքականությունը…

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,727

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>