IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Տարածաշրջան

Թուրք-շվեդական համերաշխություն…

Sweden-Turket sweet relationsԹուրքիայի եւ Շվեդիայի արտգործնախարարները շաբաթ օրը համատեղ դատապարտել են Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարլ Բիլդտը, ով Ֆինլանդիայում ոչ ֆորմալ բանակցություններ էր անցկացնում արտգործնախարարների, այդ թվում թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է, թե հիասթափված է Ռիկսդագի քվեարկության արդյունքներից եւ մտահոգված, որ բանաձեւի ընդունումը կարող է վնաս հասցնել հայ – թուրքական հաշտեցման գործընթացին:

«Դա ցավալի է, քանի որ ես կարծում եմ, որ պատմության քաղաքականացումը որեւէ օգտակար նպատակի չի ծառայում», – ասել է Բիլդտը` հավելելով. – «Մենք շահագրգռված ենք հաշտեցման գործով, իսկ նման որոշումները կարող են ավելի շուտ մեծացնել լարվածությունը, քան մեղմել այն»:

Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան չի կարող հանգիստ հետեւել, եթե այլ պետություններ նույնպիսի քայլեր ձեռնարկեն եւ 1915 թվականի իրադարձությունները որակեն ցեղասպանություն:

«Մենք չենք լռելու եւ սոսկ սովորական դիրքորոշումները չենք արտահայտելու: Յուրաքանչյուր դեպքի համար մենք տարբեր միջոցների ենք դիմելու», – վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը ճնշում գործադրելն է, ապա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Եթե նպատակը տեղական ներքին խնդիրներ լուծելն է, ապա Թուրքիայի պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն այդ նեղ նպատակների համար», – ասել է Դավութօղլուն:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել, թե Շվեդիայի խորհրդարանի բանաձեւը կարող է բացասաբար ազդել հայ – թուրքական հաշտեցման գործընթացի վրա մի ժամանակաշրջանում, երբ, ըստ նրա, երկու երկրները առաջընթաց են արձանագրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Աղբյուրը` Ազատություն.am

- – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – - – -

Կարդացեք նաև` Մի քիչ ազերների մասին…
Այս Սուրբ տեսքով նախկին Ադրբեջանում կդադարի Ալիևի գլխի քորը…
Երբ չունես սեփական խղճուկ պատմություն գոնե…


Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>