Սերբ հաքերները խաբել են հանրային հեռուստաընկերության լոտոյին
Սերբական ոստիկանությունը ձերբակալել է 15 տեղացի հաքերների, որոնք կասկածվում են մի քանի տասնյակ ավտոմեքենաների և բնակարանների անօրինական տիրացման մեջ:
Բելգրադցի 40-ամյա ծրագրավորող Պրեդրագ Բեչիրիչը, խոստովանել է ոստիկանությանը որ ընդհանուր առմամբ “հաղթել է” 120 ավտոմեքենա և 7 բնակարան: Մի շարք հանցակիցների ձերբակալումից հետո խաբեության մանրամասները, որը Սերբիայում արդեն անվանում են “Դարի խաբեություն”, սկսել են թափանցել ցանց:
Վերջին տարվա ընթացքում ամեն օր անցկացվող մրցույթը կայացել է հետևյալում` մարդիկ ուղարկել են վճարովի հաղորդագրություններ, փորձելով գուշակել մեքենայի կամ բնակարանի համար մրցույթի կազմակերպիչների կողմից սահմանված գինը: Հաղթող է ճանաչվում նա, ով առաջինը կգուշակի ճիշտ թիվը:
Համաձայն ոստիկանության տվյալների Բեչերիչը իր բելգրադյան բնակարանում կազմակերպել էր 20 համակարգիչներից և ավելի քան 200 բջջային հեռախոսներից կազմված ցանց, որի միջոցով հատուկ ալգորիթմ օգտագործելով փորձել էր գտնել ճիշտ թիվը:
Հայտնվում է, որ կասկածի տեղիք է տվել այն հանգամանքը, որ շահումներից մեկի ժամանակ, շահող հեռախոսահամարը գրանցված է եղել համակարգչի վրա:
Այսպիսով ընդհանուր առմամբ հաքերը վաստակել է մոտ 2մլն դոլար: Ի դեպ հաքերը կարողացել է իր կողմը տանել հասարակական կարծիքը: Բեչիրիչի բազմաթիվ համաքաղաքացիներ հրաժարվում են նրան համարել հանցագործ, ասելով, որ նա ընդամենը օգտագործել է իր մտավոր ունակությունները փող աշխատելու նպատակով:
Բայց ոստիկանները ըստ երևույթին չեն կիսի նման կարծիքը, հաշվի առնելով որ Բեչիրիչը հանդիսանում է աուկցիոնի կազմակերպիչ կազմակերպության համասեփականատեր:
Աղբյուրը` http://hay-teq.com/?p=383
Հոդվածի գրանշումներ (tags)` hackers, hacking, lotto, Serbia, լոտո, ներնգորդներ, սերբ հակերներ, սերբական հակինգ
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,303


