Orange Armenia. Orange TV շարժական հեռուստատեսության ծառայություններ
Orange Armenia ընկերությունը Հայաստանում թողարկել է Orange TV շարժական հեռուստատեսության ծառայություններ:
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդներին հնարավորություն է տրվում անմիջապես իրենց բջջայինի էկրանին դիտել 16 տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով:
Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նաև 2G հեռախոսների միջոցով, և որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:
Orange TV-ի շնորհիվ բազմաթիվ հեռուստաալիքներ հասանելի են դառնում Հայաստանի բնակչության գրեթե 85%-ի համար, ովքեր գտնվում են Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցի ծածկույթի ներքո:
Orange TV ծառայությունը հասանելի է անմիջապես Orange Աշխարհ WAP պորտալից (wap.orangearmenia.am): Ծառայության ակտիվացումն անվճար է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար: Վճարումը կատարվում է միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` ըստ կիլոբայթերի, համաձայն բաժանորդի սակագնային պլանի:
«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange): Ընկերությունը Հայաստանում 140 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, ինչի հաշվին ապահովել է ցանցի 83-տոկոսանոց ծածկույթ՝ ապահովելով բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում։
Աղբյուրը` ArmeniaMobile.net Armenian Mobile News & Reports Center
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian IT, Armenian mobile, Armenian telecommunications, mobile technologies, mobile TV, Orange TV, Orange-Armenia, technologies, telecommunications, բջջային շուկա, հայկական կոմունիկացիաներ, Օրանժ Հայաստան, Օրանժ հեռուստատեսություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,301









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.