Մի կին – մի աշխարհ. ֆոտո-մրցույթ
«Երիտասարդ առաջնորդների դպրոցը»–ը և «Ինեկոբանկ»-ը կազմակերպում են «Մի կին – Մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթ, որը մեկնարկել է արդեն է սույն թվականի մարտի 12-ից և որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մրցույթի միակ պահանջը ներկայացված լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության և ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է։
Մրցույթին ներկայացված լուսանկարները դրվելու են օն–լայն քվերակության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա և պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ կորոշվեն մրցանակակիրները։ Լավագույնների առաջին եռյակի համար սահմանված է գումարային մրցանակ՝ համապատասխանաբար 100 000 դրամ, 60 000 դրամ և 40 000 դրամ, ինչպես նաև նախատեսված են խրախուսական մրցանակներ։
Լավագույն լուսանկարները կներկայացվեն սույն թվականի ապրիլի 7–ին մեկնարկող «Մի կին – Մի աշխարհ» ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա «Սիրահարների» այգում կազմակերպվելիք բացօթյա ցուցասրահում, ապա կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ:
Դիմումները ընդունվում են սույն թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 4–ը ներառյալ officialwomanphoto@gmail.com հասցեով /ամենափոքր չափսը 300kb/, կամ կարող եք լուսանկարների էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինեկոբանկ հետևյալ հասցեով` Թումանյան 17, 4-րդ հարկ, 406 սենյակ:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ նույն հասցեով: Լուսանկարներն ընթացքում ներկայացվում են ֆոտո-մրցույթի պաշտոնական բլոգում` http://womanphoto.wordpress.com/
Հոդվածի գրանշումներ (tags)` Inecobank, Lovers park photos, one woman one worlds, photo contest, woman photos, լուսանկարներ, կանանց լուսանկարներ, ֆոտո, ֆոտո մրցույթ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,767









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.