Nokia-ն կստիպի, որ հեռախոսներն ինքնիրեն լիցքավորվեն…
Աշխարհահռչակ NOKIA ընկերությունն առաջարկել է մի մեխանիզմ, որը կերկարացնի հեռախոսների մարտկոցների աշխատանքը` հիմնված պյեզոէլեկտրական համակարգի վրա:
Հետաքրքրական է այն, որ վերջին տարիներին շատ բջջային հեռախոսներ արտադրող և այլ մոբիլ տեխնոլոգիաների ներկայացուցիչներ որոնում են մարտկոցների աշխատանքը երկարացնող այլընտրանքային միջոցներ, քանի որ նորագույն մոբիլ ապարատները գնալով ավելի են հարստանում նորանոր գործիքներով և կոմպոնենտներով:
NOKIA ընկերությունը մշակել է մի տեխնոլոգիա, որն ապահովում է բջջային ապարատների մարտկոցների ինքնալիցքավորում: Տեխնոլոգիան աշխատում է հետևյալ սկզբունքով. Բջջայինի մարտկոցը հենվում է պինդ ամրակի վրա, որն էլ իր հերթին հենվում է այլ պինդ հարթակի վրա` մեկ կամ մի քանի պյեզոէլեկտրական նյութերի միջոցով: Երկրորդ հարթակն էլ իր հերթին հենվում է պյեզոէլեկտրական նյութերի միջոցով հեռախոսի կորպուսին:
Հեռախոսով օգտվելիս, երբ այն տեղաշարժվում է տարածության մեջ, հարթակների և կորպուսի միջև առաջանում է մեխանիկական լարում. պյեզոէլեմենտները դեֆորմացվում են, որոնց մակերեցին առաջանում է էլեկտրական լիցք: Տվյալ լիցքերը տեղափոխվում են համակարգող մաս, որն էլ իր հերթին տեղափոխում է հոսանքը դեպի մարտկոց:
NOKIA Ընկերության ինժեներները կարծում են, որ այս մեթոդով հնարավոր է բավականին երկարացնել բջջային ապարատների մարտկոցների ավտոնոմ աշխատանքային ժամանակը` առանց վերալիքցավորման: Սակայն այս ամենով հանդերձ, դեռ հնարավոր չէ գտնել այնպիսի տարբերակ, երբ անհրաժեշտ չիլինի մարտկոց ապարատների ներսում:
Ընկերությունը դեռևս չի նշում` օգտագործվելու են այս տեխնոլոգիաները առաջիկայում թողարկվելիք բջջային ապարատներում, թե՞ ոչ:









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!