IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

MTV մեղադրում է YouTube-ին հեղինակային իավունքները ոտնահարելու համար




YouTubeԴեռեւս մի քանի տարի առաջ որոշ փորձագետներ կանխատեսել էին, որ ինտերնետը կոչնչացնի հեռուստատեսությունը։ Այս ենթատեքստում էլ պետք է դիտարկել MTV հեռուստաալիքը եւ Comedy Central-ը ղեկավարող ամերիկյան Viacom մեդիակոնգլոմերատի եւ տեսանյութերի փոխանակման YouTube կայքի հակասությունը։

Viacom մեդիակոնգլոմերատի ներկայացուցիչները մեղադրում են YouTube-ին հեղինակային իավունքները ոտնահարելու համար եւ հայց են ներկայացրել դատարան, որով հայտնի YouTube վիդեոհոստինգին մեղադրում են գողության մեջ։

Viacom-ի հայցի մեջ բերվում են YouTube-ի հետ գրառության քաղվածքներ։ Նրանք հայտարարել են, որ ընկերության կողմից վարձված նվազագույնը 18 գործակալներ գիտակցաբար Viacom-ի հոլովակները տեղադրել են YouTube-ում։ Ձայնագրությունը հատուկ մշակել են այնպես, որ երեւա թե դա պատահաբար է հայտնվել ցանցում։ Բացի այդ, տեսահոլովակների մի մասը ներբեռնվել է YouTube-ի հենց աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ Viacom-ի եւ YouTube-ի հեղինակային իրավունքների շուրջը բախումը գոյություն ունի 3 տարուց ավելի։ 2007 թվականի փետրվարին Viacom-ը YouTube-ից պահանջեց կայքից հեռացնել ավելի քան 100 տեսաձայնագրություններ։ Նույն տարվա մարտ ամսին Viacom-ը դատի տվեց Google-ին եւ YouTube-ին՝ պահանջելով փոխհատուցել 1 մրդ դոլարի վնասը։ 2008 թվականին Google-ը համաձայնեց տեղեկատվություն տրամադրել Viacom-ին, YouTube-ում նրա տեսահոլովակների դիտման վերաբերյալ՝ հեռացնելով այնտեղից տեղեկատվությունը, որով հնարավոր կլիներ պարզել օգտագործողների ինքնությունը։

Աղբյուրը` News.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,034

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>