IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնության են եկել




USA-RussiaՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) վերաբերյալ բանակցությունների հիմնական մասն ավարտել են:

Նեստերենկոն հաստատել է, որ պայմանագիրն իսկապես կարող է կնքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձնական հեռախոսազրույցի ժամանակ պատրաստվում են վերջնականորեն համաձայնեցնել պայմանագիրը, որը կստորագրվի ապրիլի 8-ին:

The New York Times թերթը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրները, միջուկային արսենալների կրճատման վերաբերյալ ռուս-ամերիկյան նոր պայմանագրի որոշ մանրամասներ է հրապարակել: Ըստ այդմ` կողմերը որոշել են ռազմավարական մարտագլխիկների քանակը նվազեցնել քառորդ չափով, իսկ հրթիռներինը` կիսով չափ: Այսպիսով` հաջորդ յոթ տարիներին Մոսկվան ու Վաշինգտոնը միջուկային մարտագլխիկների քանակը ներկայիս 2.2 հազարից կհասցնեն 1.5 հազարի, իսկ հրթիռներինը` 1.6 հազարից մինչև 800:

Թերթը գրում է, որ նոր պայմանագիրն ամենևին չի սահմանափակի ԱՄՆ հակահրթիռային համակարգերի տեղակայումը Եվրոպայում: Փորձագետները ենթադրում են, որ պայմանագիրը կդառնա Օբամայի արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնման» հարցում ամենաէական արդյունքը:

Աղբյուրը` Կապիտալ / CDaily.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,552

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>