Տեռոր Մոսկվայում. պայթյունից հայեր չեն զոհվել
Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում` երկու կայարաններում, համարյա միաժամանակ երկու հզոր պայթյուններ են եղել:
Մոսկվայի մետրոպոլիտենում պայթյուններն իրականացրել են կին-մահապարտները: Եվս երկու կանայք, որոնք ուղեկցել են ահաբեկիչներին` գտնվում են հետախուզման մեջ, այս մասին տեղեկացնում են իրավապահ մարմինները:
Նշենք, որ պայթյունները որոտացել են վաղ առավոտյան: Առաջինը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 7 անց 50-ի սահմաններում, Լուբլյանկա կայարանում, գնացքի երկրորդ վագոնում: Այստեղ զոհերի թիվը հասնում է 24-ի, ավելի քան 4 տասնյակը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Մոտ 40 րոպե անց որոտացել է երկրորդ պայթյունը, արդեն Պարկ Կուլտուրի կայարանում: Այստեղ հաղորդվում է 13 զոհերի մասին: Վիրավոր է ավելի քան 3 տասնյակ մարդ:
Վիրավորների թվում երկու հայուհի կա` 18-ամյա Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանը եվ 55-ամյա Աննա Հովհաննեսի Պորկաշայանը:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը սխալմամբ հրապարակել էր 2004 թվականի փետրվարին մետրոյի մեկ այլ պայթյունի զոհերի ցուցակը, որոնց թվում նշվում էր երկու հայերի անունները: Որպես հետեւանք սխալ տեղեկատվություն էին հաղորդել լրատվամիջոցները:
Վաղը Մոսկվայում սգո օր է հայտարարված:
Աղբյուրը` YerkirMedia / լուսանկարները` NewsRu.com Կայքից
Հոդվածի գրանշումներ (tags)` Moscow, Moscow metropoliten terror, terror, հայերը Մոսկվայում, Մոսկվա, Ռուսաստան, տեռոսրիտուհիներ, տեռոր
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,239




