ՏՀՏ լիդերների ֆորում, Աղվերան
Փետրվարի 26-28-ը Աղվերանում, Արթուրս հանգստյան համալիրում կայացավ հերթական ՏՀՏ լիդերների ֆորում հանդիպումը: հանդիպման երկրորդ օրը, CAPS-ի օժանդակությամբ ներկա եղան և մասնակցեցին ֆորումին IT-ակումբի մի քանի մասնակիցներ, որոնց թվում նաև մենք` NeoMedia և iReport.am-ը ներկայացնողներս.
Այս անգամ ֆորումն ընդլայնել էր իր շրջանակները և անդրադարձավ ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում, մասնավորապես Զբոսաշրջության և էլեկտրոնային կոմերցիայի ոլորտներին:
Ֆորում-հանդիպման երկրորդ օրն իր ներկայացմամբ հանդես եկավ «Մայքրոսոֆթ Հայաստան»-ը իր «Մայքրոսոֆթի լուծումները բիզնեսի համար» ծրագրով: Ծրագիրը ներկայացրեց Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Սույն ծրագրի շրջանակներում առաջարկվում են լուծումներ, որոնք պրակտիվ կիրառման դեպքում պետք է բերեն բիզնեսի անվտանգության բարձրացման, ծախսվող միջոցների կրճատման, արտադրողականության բարձրացման:
Այնուհետև AIESEC Հայաստանը ներկայացրեց իր նոր ՏՏ նախագիծը` «ՏՀՏ նորարարության և երիտասարդ մասնագետների ձեռներեցության համագործակցության ծրագիր». Պրեզենտացիան կատարեց Ամալյա Կոստանյանը:
Բավականին հետաքրքիր ներկայացումով հանդես եկավ Ապագա Թեքնոլոգիս ընկերությունը` էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային առևտուր և էլեկտրոնային բանկային անվտանգություն ծրագրով, որի շրջանակներում Հայկ Ասրիյանցը ներկայացրեց VeriSign ընկերության կողմից առաջարկվող անվտանգության սերտիֆիկատները և նրանց առավելությունները: Խոսվեց հայկական էլեկտրոնային կոմերցիայի ներկայի և ապագայի մասին, որի ժամանակ արտահայտվեցին բազմաթիվ կարծիքներ ֆորումի մասնակիցների կողմից:
Ֆորումի հետաքրքիր ներկայացումներից էր նաև ՀՀ պայմաններում տեղայնացված CRM համակարգի և դրա հետ ինտեգրված վճարման համակարգի փորձի ներկայացումը Insight ընկերության կողմից, որը տուրիստական ընկերություններին բազմակողմանի լուծումներ պարունակող ծրագրային ապահովում էր ներկայացնում: Տվյալ քննարկման շրջանակներում մասնակից զբոսաշրջային կազմակերպությունների կողմից հնչեցին տարաբնույթ կարծիքներ, որոնցում շեշտը դրվում էր ՏՀՏ ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների և անհատների և զբոսաշրջային կազմակերպությունների փոխգործակցության և արդյունավետ աշխատանքի բարձրացման վրա:
Այսքանով ավարտվեց IT-ակումբի անդամների մասնակցությունը ՏՀՏ լիդերների ֆորում-հանդիպմանը: Ֆորումի շրջանակներում էր նաև գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագիրը (STEP) Հայաստանում, որը ներկայացնելու էր Բագրատ Ենգիբարյանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը:
ներկայացվելու էին նաև տարածության վրա դիագնոստիկայի իրականացման և բժշկական սոցիալական ցանցերի ծրագիրը Սայմոնտեկ ՍՊԸ-ի կողմից, ինչպես նաև GPS-GPRS համակարգերի կիրառումը տրանսպորտի ոլորտներում, որը պետք է ներկայացվեր Լոկատոր ընկերության ԻՏ տնօրեն Հայկ Եղիազարյանի կողմից:
ներկայացնում ենք նաև համառոտ ֆոտո-ռեպորտաժ Աղվերանի Արթուրս հանգստյան համալիրից.
Հոդվածի գրանշումներ (tags)` Aghveran, Armenian e-commerce, Armenian ITC, Armenian tourism, CAPS, IT Armenia, IT Club, IT leaders forum, UITE, Աղվերան, էլեկտրոնային կոմերցիա, ՏՀՏ լիդերների ֆորում, ՏՏ անվտանգություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,090




























Shat hetaqrqir hodvac er, shnorhakal em ireport -in, urax em vor mer mot el kkiraven inch vor metodner, voronk vaxuc kirarvum en evropakan erkrnerum…IT-ic shat chem haskanum, bayc bavakanin xelaci depqer tesa, voronq karces te haskanum ein ur en ev inchu
Ankexc asac, voch mishta tenc linum)))
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.