IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարող է ներդրողներ ներգրավել Հայաստանի տնտեսություն




Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարող է ներդրողներ ներգրավել Հայաստանի տնտեսություն, ասել է Հայաստանում USAID-ի առաքելության տնօրեն, դոկտոր Ջաթինդեր Չիման (Jatinder Cheema):

USAID«Հայաստանը մեծ ներուժ ունի շատ ոլորտներում, որոնցից մեկը գետլիքն է: Դրա հաստատումը կարելի է գտնել բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում», – չորեքշաբթի նա ասաց «Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդումը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որը նվիրված է մասնավոր հատվածի մասնակցությանը կոռուպցիայի դեմ պայքարին։

Չիմի խոսքերով՝ հնարավոր է ներգրավել համապատասխան ներդրողների և Հայաստանի տնտեսության այդ ոլորտը դարձնել գրավիչ ներդրումների համար:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation- EIF) 2009 թվականի «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. ծրագրային ապահովում և ծառայություններ» զեկույցի համաձայն՝ 2009թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը կազմել է շուրջ 1.1%:

Ուսումնասիրության համաձայն՝ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրային ապահովման և  ծառայությունների  հատվածն արձանագրել  է լուրջ աճի տեմպեր` ապահովելով 27% տարեկան աճ:

Խոսելով Հայաստանի բիզնես-միջավայրի մասին՝ առաքելության ղեկավարը նշել է, որ միջավայրում բազմաթիվ սահմանափակումներ կան, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ դրանց հաղթահարումը երկարատև խնդիր է:

«Մենք աշխատում ենք Հայաստանում բիզնես-միջավայրի բարելավման ուղղությամբ: Անհրաժեշտ է հասկանալ, որ իրավիճակը մի օրում չի փոխվի, և երկարատև գործողություններ են անհրաժեշտ: Շատ աշխատանք կա, և անհրաժեշտ է աշխատել համախմբված», – ընդգծեց նա:

«Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդում» համաժողովը, որն անցկացվում է Երևանում մարտի 24-ին, կազմակերպվել է USAID հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի կողմից Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և USAID «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի հետ համատեղ։

Համաժողովի շրջանակներում ներկայացվել են գործարար ոլորտում կոռուպցիայի նվազեցման արդյունավետ գործիքները և նշվել, թե ինչպես կարող են միջազգային ընկերությունները, ներդրողենրն ու սպառող կազմակերպությունները նպաստել ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդմանը և հաղթահարել տնտեսական աճին և զարգացմանը սպառնացող կոռուպցիոն մարտահրավերները, ներառյալ կաշառակերությունը:

Աղբյուրը` Telecom.Arka.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,602

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>