IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

GNC-Alfa. Հայաստանի հյուսիսում օպտիկամանրաթելային գծի շահագործումը սկսված է




GNC-Alfa in ArmeniaGNC-Alfa ընկերությունն ավարտել է Հայաստանում օպտիկամանրաթելային ազգային ցանցի հյուսիսային հատվածի շինարարությունն ու սկսել է դրա շահագործումը:

Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, ցանցի հյուսիսային հատվածը գտնվում է Երևանի և հայ-վրացական սահմանի միջև և հատում է այն երկու կետում՝ Բագրատաշենի և Տաշիրի մոտակայքում:

Երևանի և Իրանի սահմանի միջև գտնվող GNC-Alfa ընկերության ցանցի հարավային հատվածը շահագործման է հանձնվել 2009 թ.-ի սեպտեմբերին:

Այսպիսով, GNC-Alfa-ն դիվերսիֆիկացրել է ինտերնետ հասանելիության իր միջազգային խողովակները և հնարավոր է դարձրել Հայաստանի տարածքով Հյուսիսի և Հարավի միջև միջազգային տարանցումը:

GNC-Alfa ընկերությունը հիմնվել է 2007 թվականին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները հեռահաղորդակցման մայրուղային ցանցերի կառուցումն ու շահագործումը և տրանսպորտային ցանցի ծառայությունների տրամադրումն է։ GNC-Alfa-ն արդեն ավարտել է Իրանից Երևան օպտիկամանրաթելային մայրուղային մալուխի շինարարությունը և ստացել է մինչև Վրաստանի սահմանը մալուխի շինարարությունը շարունակելու թույլտվություն։

Ծրագրվում է, որ հյուսիսում ցանցը կմիանա կապի նվազագույնը երկու օպտիկամանրաթելային գծերի, որոնք գործում են Վրաստանի տարածքում՝ նման կերպով ապահովելով Հայաստանի տարածքով բարձր արագությամբ տարանցման ծառայությունների մատուցումը: Երկրի ներսում ցանցը կերկարացվի մինչև Հայաստանի խոշոր քաղաքները:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է մեծածախ ինտերնետի երկու օպերատոր: Առաջինը «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերությունն է, իսկ երկրորդը՝ FiberNet Communications-ը: Հոկտեմբերի 15-ից հայկական շուկա է մտել մեծածախ ինտերնետի ևս մեկ փրովայդեր՝ GNC Alfa ընկերությունը:

Աղբյուրը` Telecom.Arka.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,180

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>