Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ կքննարկվի Շվեդիայում
Շվեդիայի խորհրդարանում այսօր կքննարկվի եւ քվեարկության կդրվի երկրի ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը վայելող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեվը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեվի ընդունման համար անհրաժեշտ է 175 ձայն: Ձախերը, որոնք սատարում են բանաձեվը, ունեն 171 մանդատ: Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը հայտարարել է, որ այնքան էլ մեծ չէ հավանականությունը, որ բանաձեվը կընդունվի խորհրդարանի լիագումար նիստում, սակայն կա ռիսկ:
Նշեմ, որ այժմյան փաստաթուղթը նույնն է, ինչ ներկայացվել էր 2008 թվականի գարնանը: Այն ժամանակ խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ մերժել էր 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն որակել: Այս անգամ հավանականությունը մեծ է, որ բանաձեվը կընդունվի, այս մասին ասված է Շվեդիայի հայկական միության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը` YerkirMedia.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian genocide, genocide resolution, Sweden, հայոց ցեղասպանություն, Շվեդիա, Շվեդիայի խորհրդարան, ցեղսպանության բանաձև| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,995









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.