IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվելու




ErdoganԹուրքիայի աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար Յաշար Օքույանը, գնահատելով Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու մասին լոնդոնյան հայտարարությունը, ասել է, որ իրավական տեսանկյունից դա քրեորեն հետապնդելի արարք է, Գերագույն դատարանում  քննվելու ենթակա հանցանքի խոստովանություն:

Այս մասին հայտնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը: Նշված լրատվամիջոցին տված հարցազրույցում Օքույանը կոշտ է արձագանքել Էրդողանի այդ հայտարարությանը:

«Այս հայտարարությունները քաղաքականության տեսանկյունից լուրջ հակասություն են ստեղծում: Արձանագրությունների ստորագրման շրջանում վարչապետը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը հումանիզմի տեսանկյունից էր մեկնաբանում: Նույն այդ վարչապետը «հայերին կվտարենք» ասելով լուրջ քաղաքական հակասություն է դրսևորում», – ասել է թուրք նախկին նախարարը:

Բացի այդ քաղաքական հակասությունից կա նաև ավելի վտանգավոր հանգամանք. Օքույանի դիտարկմամբ` նման հայտարարությունը, ըստ էության, հանցանքի ինքնախոստովանություն է: Ընդ որում արդարադատության առաջ կանգնելու նույն այդ վտանգը սպառնում է նաև Թուրքիայի աշխատանքի նախարարին` Օմեր Դինչերին:

Վկայակոչելով Սահմանադրությունը օտարերկրացիների աշխատանքին վերաբերյալ գործող օրենսդրական ակտի 48817 հոդվածը` Օքույանը նշել է, որ այդ իրավախախտման համար նախատեսված է 2-4 տարի ազատազրկում: Ընդ որում, նշված օրենքի, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ապօրինի ներգաթյալին աշխատանքով ապահովող գործատուն:

Օքույանը նշել է, որ վաղը պատրաստվում է Թուրքիայի վարչապետի ու Աշխատանքի նախարարի դեմ դատական հայց է ներկայացնել Գերագույն դատարան:

Աղբյուր` Panorama.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,955

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>