IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Էրդողանը սպառնում է արտաքսել հայաստանցիներին




“Իմ երկրում ապրում է 170 հազար հայ, որից 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի: Վաղը, եթե պետք լինի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որոնց հետ դեռ հանդուրժում ենք, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը։ Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում”,-հայտարարել է Էրդողանը` Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո` պատասխանելով BBC թուրքական բաժնի լրագրող Հուսեյն Ալքանի հարցերին:

Recep Tayyip Erdogan. Turkey prime-ministerՀատկանշական է, որ այս հայտարարությանը միջամտել է BBC-ի թղթակիցը, հարցնելով, թե նրանց “կարտաքսե՞ք”։
Էրդողանը պատասխանել է` “եթե պետք լինի” ու շարունակել. “Իհարկե, ոչ միանգամից”։

Վարչապետ էրդողանը, նշելով որ հայկական բանաձևի պատճառով առաջացած ճգնաժամը վնաս է հասցնելու Հայաստանին, ավելացրել է, թե Հայաստանի բարեկամ պետությունները պետք է աջակցեն երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործընթացին:

“Մենք բնականաբար վճռականորեն շարունակում ենք և շարունակելու ենք “զրո խնդիր” քաղաքականությունը: Սակայն եթե մենք ձեռք մեկնենք, իսկ մեր դիմացինը փոխարենը բռունցք ցույց տա, մեզ ոչինչ չի մնա անելու: Մենք միշտ մեր ձեռքը մեկնում ենք խաղաղության համար: Լիովին չեմ ընդունում այն քննադատությունները, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ընդունված հայկական բանաձևի դեմ խեղճացել է”,- ասել է Էրդողանը։

“Այս պահին նման խնդիր դրված չէ: Հայաստանի հետ զարգացումներում անհանգստությունը մերը չէ, խնդիրը մերը չէ, իրակնաում Հայաստանինն է: Եվ հիմա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կարևոր որոշում կայացնի”:

Միաժամանակ իր խոսքում Թուրքիայի վարչապետը հերթական անգամ կոչ է արել Հայաստանին, հրաժարվել Սփյուռքի աջակցությունից։ “Եթե կան երկրներ, որոնք համակրում են Հայաստանին, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, ապա նրանց անհրաժեշտ է Հայաստանին ազատել դրանից (Սփյուռքից-ԵՄ)։
Եթե կան Հայաստանը սիրող երկրներ, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի Ռուսաստանի գլխավորությամբ, պետք է այդ հարցում օգնեն նրան:

Հայկական բանաձևի` տարբեր երկրների խորհրդարաններում ընդունվելու հարցին, նա պատասխանել է. “Դրանք մեզ ամենևին չեն հետաքրքրում: Դրանցից ոչ մեկն էլ Հայաստանի և Թուրքիայի միջև տեղ չունեն: Դրանք իրենք իրենց համար են դեր խաղում: Այս երկրները ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ, նրանց ով է նման պարտականություն տվել: Որտեղից է ի հայտ գալիս այս պարտականությունը: Այս որոշումները կայացնողները ընդամենը շոու են կազմակերպում: Վնաս են հասցնում Հայաստանի ժողովրդին: Եթե մի բան լինի էլ, փակուղի է մտնելու”:

Այն հարցին, թե հայկական բանաձևի պատճառով ԱՄՆ-ի հետ առաջացած լարվածությունը ստվեր կգցի արդյոք Միջին Արևելքում Թուրքիայի դերի վրա, Էրդողանը պատասխանեց. “Մենք հնարավոր ամեն ինչ կանենք: Մենք ամեն ինչ ավարտին հասցնելու, արդյունքի բերելու պարտավորություն չենք ստանձնել: Մենք բարենպատակ քայլեր անելու ջանքեր ենք գործադրում: Այս ամենով հանդերձ տարածաշրջանային խաղաղությանը ինչպես կարող ենք նպաստել: Բնականաբար բոլոր ջանքերն ենք գործադրում: Մինչև այսօր Հայաստանի հետ հարաբերություններում բոլոր այս մոտեցումներն ենք ցույց տվել, այս հասկացություններով ենք առաջնորդվել, սակայն ոմանք մեզ չեն ուզում հասկանալ, և դա մեզ վշտացնում է բնականաբար”:

Աղբյուրը` Երկիր Մեդիա / http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7896

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,170

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>