Հիշողության մարզանք, հաճելի ժամանց և նվերներ հաղթողներին…
Հայկական նոր ինտերակտիվ ցանցային ժամանցային պորտալը ներկայացնում է հիշողության մարզանքի օն-լայն խաղային պորտալը` www.Memory.am հասցեում: Արագ և ինտերակտիվ խաղային ռիթմը կստիպի Ձեզ հավաքել ավելի ու ավելի միավորներ և գրավել բարձր հորիզոնականներ Memory.am-ի TOP100-ում, իսկ առաջին 5 հորիզոնականները գրաված մասնակիցները այս ամսվա վերջում կստանան նվերներ HI-FI սկավառակների խանութի կողմից:
Ինչպես խաղալ.
Սեղմելով քառակուսիների վրա՝ դուք մի պահ կտեսնեք դրանց հակառակ կողմում եղած տարբեր պատկերները: Երկու միանման պատկեր իրար հետևից բացելու դեպքում, պատկերն այլևս չի շրջվի՝ մնալով տեսանելի: Խաղն ավարտված կհամարվի, եթե բացված լինեն բոլոր պատկերները:
Տրվում է անսահմանափակ ժամանակ, սակայն հնարավորինս արագ բացելով բոլոր պատկերները, կարող եք ավելի շատ միավորներ հավաքել և լավագույն խաղացողների Top 100-ում գրավել բարձր հորիզոնական: Իսկ յուրաքանչյուր ամսվա վերջում խաղացողների միավորները զրոյանում են և խաղային մրցույթը սկսվում է նորից: Ամեն ամսվա 1-ից սկսած հավաքելով հնարավորինս շատ միավորներ, առաջին 5 տեղը գրաված խաղացողները նվերներ կստանան Hi Fi սկավառակների խանութի կողմից:
1-ին տեղ – 6 սկավառակ
2-րդ տեղ – 5 սկավառակ
3-րդ տեղ – 4 սկավառակ
4-րդ տեղ – 3 սկավառակ
5-րդ տեղ – 2 սկավառակ
Նվերներն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Ամիրյան Զաքյան խաչմերուկում գտնվող «Isystems» ընկերություն, ստանալ հատուկ կտրոն, եւ ներկայացնել այն Hi Fi սկավառակների խանութ:
Մրցանակների հաջորդ խաղարկումը կկայանա մարտի 31-ին:
Դուք կարող եք հետևել Memory.am խաղային պորտալի անցուդարձերին Twitter-ում` հետևելով մեզ. www.twitter.com/neopromoter
Միացեք նաև Memory.am խմբին Facebook-ում. http://www.facebook.com/group.php?gid=322303672228
—————————————————————
PostScript Advertisement by NeoMedia ::
♦ Սոցիալական մեդիա առաջխաղացում հայկական ցանցում: Գովազդային տեքստերի հրապարակում, առաջխաղացում սոցիալական ցանցերում և բլոգներում. NeoMedia.am
Տեղադրել PostScript գովազդ ..
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,125










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.