Հարավկորեական գիտնականները կարողացել են մարդու մարմնի միջով ուղարկել տվյալներ 10 մեգաբիթ արագությամբ
Մարդկային մարմինը առաջին անգամ վեր են ածել տվյալների փոխանցման լարի: Կորեական գիտնականները կարողացել են փոխանցել տվյալները մարդու ձեռքի միջոցով 10 մեգաբիթ արագությամբ:
Սեուլի համալսարանի մասնագետները գրել են Journal of Micromechanics and Microengineering գիտական ամսագրում իրենց փորձի մասին, որի ընթացքում մարդու ձեռքին իրարից 30սմ հեռավորության վրա էլեկտրոդներ են տեղադրվել, որոնց միջև էլ կապ է հաստատվել:
Նշված մեթոդը շատ ավելի քիչ էներգատար է քան է Bluetooth-ի միջոցով տվյալների փոխանցումը, քանի որ մաշկի մեջով անցնող էլեկտրամագնիսական ազդանշանները ավելի դանդաղ են մարում քան արտաքին միջավայրով անցնելիս:
Այնուամենայնիվ, փորձի նպատակը ոչ այնքան մարդկանց ինտերնետին միացնելն է, ինչքան այն, որ նոր մեթոդի միջոցով կարելի է արդյունավետ կերպով վերահսկել մարդու վիճակի տվյալները:
Օրինակ դա կարող է օգտագործվել արյան մեջ շաքարի քանակության անդադար ստուգման համար:
Գիտնականները ներկայում համագործակցում են էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների հետ, որպեսզի արտադրեն օրգանիզմի վիճակը վերահսկող այնպիսի սարքեր որոնք հնարավոր կլինի տեղադրել մաշկի տակ:
Հենց նմանատիպ սարքերին պետք կգա կաշվի միջոցով տվյալների փոխանցման ալիքը: Ճիշտ է պետք է նշել նաև, որ նրանք օգտագործել են քլորից և արծաթից պատրաստված մեծ և կոշտ էլեկտրոդներ, որոնք առաջացրել են մաշկի բորբոքում:
Գիտնականները ծածկել են մետաղական էլեկտրոդները սիլիկոնա-պոլիմերային թաղանթով, որից հետո կատարել են իրենց փորձերը կամավորների վրա, ինչի արդյունքում համոզվել են, որ այս մեթոդը լուրջ վնաս չի հասցնում մարդու առողջությանը:
Աղբյուրը` hay-teq.com
Հոդվածի գրանշումներ (tags)` data transfer, human, innovations, Korea, life, sciense, technics, Գիտություն, ինովացիա, ինտերնետ, մարդ, տեխնիկա, տեխնոլոգիաներ, տվյալների փոխանցում| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,850









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.