IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ

Մարիխուանայի օգտագործումը Կալիֆոռնիայում` օրինակա՞ն




Marihuana, CaliforniaԱյս տարվա նոյեմբերին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում տեղի կունենա մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու վերաբերյալ հանրաքվե։ Լոս Անջելեսի ընտրական հանձնաժողովը երեկ հավաքել է ավելի քան 433 հազ. ստորագրություններ, որոնք անհրաժեշտ են հանրաքվեի անցկացման համար։ Այդ մասին հաղորդում է UPI գործակալությունը։

Մարիխուանայի օգտագործման օրինականացման դեպքում 21 տարեկանից բարձր կալիֆոռնիացիները կկարողանան գնել մոտ 28գ մարիխուանա, ինչպես նաև աճեցնել կանեփ սեփական օգտագործման նպատակներով։

Հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ կալիֆոռնիացիները, ամենայն հավանականությամբ, կքվեարկեն օրինականացման օգտին։ Նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ մարիխուանան այդքան էլ վտանգավոր չէ և ալկոհոլի կամ ծխախոտի պես կախվածություն չի առաջացնում։

Բացի այդ, մարիխուանայի վաճառքներից ստացված հարկերը նահանգային բյուջեին 1,3 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ կապահովեն։ Սակայն նախաձեռնության հակառակորդները մեջբերում են հանցագործությունների վիճակագրությունը, որոնք կատարվել են մարիխուանայի ազդեցության տակ, ինչպես նաև անչափահասների թվում դրա օրեցօր մեծացող տարածումը։

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,806

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>