IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

«Ցանցային պատրաստվածության ցուցանիշով» Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը




Armenian NetworkՀամաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում 133 երկրների թվում Հայաստանը «Ցանցային պատրաստվածության ցուցանիշով» (Networked Readiness Index, NRI) զբաղեցնում է 101-րդ տեղը` նախորդ ցուցանիշի համեմատ բարձրանալով 13 կետով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՏՖ երեւանյան գործընկերոջ` «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Նրա խոսքերով, հաշվետվության հիմքում ընկած է պատրաստվածության ցուցանիշը, որն արտացոլում է երկրների մասնակցության աստիճանը տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման եւ դրանց կիրառման գործին, ինչը նպաստում է երկրների միջեւ մրցունակության բարձրացմանը: Մանուկ Հերգնյանը նշել է, որ ցուցանիշը ձեւավորվում է ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակի 67 չափանիշների: Այս տարի Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը բջջային ցանցի միացման (54-րդ տեղ), ինչպես նաեւ բիզնեսի գրանցման գործընթացների (32-րդ տեղ) բնագավառներում:

«Ամենաբացասական միտումները դիտարկվում են կառավարության կրթական ծախսերի ոլորտում»,- ասել է կենտրոնի տնօրենը:

Չնայած Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի առաջնահերթությանը, պետական մարմիններում IT տարածման մասով երկրի վարկանիշը վատթարացել է (120-րդ տեղ):

Ադրբեջանն ու Վրաստանը «Ցանցային պատրաստվածության ցուցանիշով» զբաղեցրել են, համապատասխանաբար, 64-րդ եւ 93-րդ տեղերը:

Աղբյուրը` iTel.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,763

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>