Այս ուրբաթ` մարտի 19-ին. Հայկական բլոգոսֆերան. զարգացումներ և ապագա
“Armenian Weber” Radio Project on Air. 19 March, 2010, RADIO VAN / FM 103.0, 17:00 – live broadcasting: Armenian blogosphere – development and the future.
Հայկական բլոգոսֆերայի զարգացումների, իրադարձությունների և ապագայի մասին կխոսենք այս ուրբաթ “Հայ Վեբեր” ռադիո նախագծի ուղիղ եթերում` Radio Van, FM 103.0-ի հաճախականությամբ:
Միացեք ժամը 17:00-ին մեր հաղորդմանը, որին կհյուրընկալենք.
- Գեղամ Վարդանյան. «Ինտերնյուս» Հ/Կ. բլոգեր / reporter-arm.livejournal.com
- Լուսինե Նալբանդյան. «Մարքետինգ Էքսպերտ» ընկերության տնօրեն. բլոգեր / www.blog.nalbandyan.biz
Ուղիղ եթերում կփորձենք հայկական բլոգոսֆերային ներկայացուցիչներիից պարզել, թե ո՞րն է հայկական բլոգոսֆերայի զարգացման գրավականը, երբ և ինչ տեպմերով է առաջ ընթանում հայկական բլոգոսֆերան և հատկապես ո՞ր ուղղությունն է առավելապես ընդգծված մեր ցանցում:
Հաղորդման հետաքրքիր կողմերից կլինի նաև այն, որ մենք` հաղորդավարներս` վարդան Պապիկյանն ու Արման Սուլեյմանյանը, ևս, հանդիսանում ենք հայկական բլոգոսֆերայի համեմատաբար ակտիվ ներկայացուիչներ: Այդպիսով, տաղավարում կլինեն հայկական բլոգոսֆերայի 4 ներկայացուցիչներ:
Հաքղորդման ընթացքու կանդրադառնանք նաև վաղը` մարտի 20-ին սպասվող “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպում-քննարկմանը, ուղիղ եթերում կլինի նաև զանգեր ընդունելու հնարավորություն. Մեր հեռախոսահամարն է` 560901:
Հաղորդումը կարող եք լսել նաև օն-լայն` ինտերնետի միջոցով. Այցելեք www.radiovan.am և ընտրեք լսել օն-լայն բաժին:
Հաղորդման անոնսը` http://armweber.com/?p=126
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian blogger, Armenian blogosphere, blogging, online media, բլոգինգ, բլոգոսֆերա, հայ բլոգեր, հայկական բլոգոսֆերա, նոր մեդիա, օն-լայն մեդիա| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,754










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.