IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » IT & ինտերնետ, Երևանյան, Ֆոտո-ռեպորտաժներ

Հայ բլոգերների ակումբ. 2-րդ հանդիպում. գովազդային քննարկումներ

2010թ. մարտի 20-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՆեոՄեդիա նախագծի iSOCIAL նախաձեռնության կողմից կազմակերպված Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպումը:

Հանդիպումները նպատակ ունեն բլոգերների անմիջական մասնակցությամբ քննարկել հայկական բլոգոսֆերայում տեղի ունեցող իրադարձությունները, առկա խնդիրները և բլոգոսֆերային վերաբերող բազմաթիվ հարցեր: 2-րդ հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել` որքանո՞վ է այսօր հայկական բլոգոսֆերան ի վիճակի դառնալ որակյալ գովազդային հարթակ և կարող են հայկական բլոգներն ու մեր բլոգոսֆերայի բովանդակությունը պոտենցիալ գովազդատուներին առաջարկել իրենց գովազզդային ծառայությունները:

ՆեոՄեդիայի կողմից ներկայացվեց նաև հայկական բլոգոսֆերայի գովազդային հնարավորությունների զարգացմանն ուղղված նոր նախագիծ` BlogoMarket.com-ը, որից հետո մասնակցիների կողմից հնչեցին կարծիքներ` կախված հայկական բլոգոսֆերայի` որպես գովազդային հարթակի, պոտենցիալների մասին: Կարծիքներ եղան նաև առհասարակ հայկական էլեկտրոնային բովանդակության և հայկական կայքերի հաճախելիության մասին:

Բլոգերների և բիզնեսի ներկայացուցիչների կարծիքներն, ընդհանուր առմամբ, տարբեր էին. հայկական բլոգոսֆերան դեռ ի վիճակի չէ գովազդային հարթակ հանդիսանալ, չեն լինի գովազդատուներ կամ հակառակը… կարծիք կար նաև, որ հայկական բլոգներն էլ, ինչպես մյուս ոլորտները, գովազդատու կարող են գտնել միայն ծանոթներով և բարեկամներով… Եղան նաև լավատես կարծիքներ և պատկերացումներ:

Հանդիպման երկրորդ մասում «Հանգույց» ստեղծագործական խմբի կողմից մասնակիցներին ներկայացվեց նաև Hanguyc Points հայկական կոնտեքստային գովազդային համակարգը:

Համակարգը դեռ համեմատաբար նոր է, և որն էլ մեծապես կախված է հայկական ինտերնետային հասարակության ձևավորման հետ, ինչպես նաև կարիք ունի հայ ինտերնետային օգտվողների, կայքերի ադմինիստրատորների և բեզնեսի հետաքրքրվածության:

Hanguyc Points համակարգը թույլ է տալիս տեղադրել կայքերում և բլոգներում գովազդային բլոկներ, որոնց հղումներով կատարված այցելություների համար համակարգը վճարում է կայքին կամ բլոգին: Պոտենցիալ գովազդատուների համար նշեմ, որ համակարգում արդեն ընդգրկված են ավելի քան 60 կայքեր, որոնցում ցուցադրվում են համակարգի կոնտեքստային գովազդային բլոկները:

Հարկավոր է շեշտել, որ Հանգույցը ներառում է նաև որոնողական համակարգ, որն էլ կոնտեքստային գովազդի հնարավորություններն ավելի է մեծացնում գովազդատուների համար:

Ներկայացնում ենք «Հայ բլոգերների ակումբի» 2-րդ հանդիպման ֆոտո-ռեպորտաժ.

Armenian bloggers club meeting 2. 20 March 2010

Հաջորդ հանդիպումը.

«Հայ բլոգերների ակումբի» հաջորդ հանդիպումը ՆեոՄեդիայի կողմից կկազմակերպվի արդեն բոլորովին այլ ֆորմատով, այլ միջավայրում: Իսկ մինչ «Հայ բլոգերների ակումբի» 3-րդ հանդիպումը ՆեոՄեդիան արտահերթ կկազմակերպի այլ միջոցառում, որի ժամանակ կներկայացվի հայկական ինտերնետային ոլորտի համար նորություն: Այս մասին կներկայացնենք շուտով:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia

Մեկ կարծիք »

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>