Հայաստանը երկրորդ տեղում է Ռուսաստանի հետ հեռախոսազրույցների տևողությամբ
Հայաստանը երկրորդ տեղում է Ռուսաստանի հետ հեռախոսազրույցների տևողությամբ, ասվում է ComNews Research վերլուծական ընկերության անցկացրած՝ Ռուսաստանից դեպի ԱՊՀ և Վրաստան ձայնային տրաֆիկի կառույցի հետազոտության մեջ:
Հեռախոսազրույցների տևողությամբ առաջին տեղում է Մոլդովան՝ իր ետևում թողնելով Հայաստանը:
Հետազոտությունների համաձայն, 2009 թ.-ին Ռուսաստանից TDM-տրաֆիկի գումարային ծավալը 2009 թ.-ին կազմել է տարեկան 2 միլիարդ րոպեից մի փոքր ավել:
Ռուսաստանից ԱՊՀ երկրներ և Վրաստան ելնող ձայնային TDM-տրաֆիկի մեծ մասը բաժին է հասնում Ուկրաինային՝ մոտավորապես 32 տոկոս: Նախկին խորհրդային միության երկրների թվում բնակչության քանակությամբ Ուկրաինան Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է՝ 46 միլիոն՝ 141 միլիոնի համեմատ: Ուկրաինայի մեկ բնակչին տարեկան բաժին է հասնում Ռուսաստանից ելնող մուտքային զանգերի ընդամենը 14,5 րոպեն:
Հեռախոսազանգերի գումարային տևողությամբ երկրի մեկ բնակչի հաշվարկով առաջին տեղում է Մոլդովան: ComNews Research-ի տվյալների համաձայն, մեկ մոլդովացուն Ռուսաստանից տարեկան բաժին է հասնում 46 րոպե: Պաշտոնական վիճակագրության համաձայն, Ռուսաստանում բնակվում է 172 հազար մոլդովացի:
Ռուսաստանից ելնող հեռախոսազանգերի տեսակարար տևողությամբ Մոլդովային հետևում է Հայաստանը, Հայաստանի մեկ բնակչին տարեկան բաժին է հասնում 37 րոպե ելքային զանգ: Պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանում հայերի թիվը կազմում է 1,13 միլիոն մարդ, միաժամանակ Հայաստանում բնակվում է 3 միլիոն քաղաքացի: Երկրում բջջային կապի թափանցման մակարդակը հասել է 80 տոկոսի, ամրակցված կապինը՝ 19 տոկոսի:
ComNews Research-ի վերլուծաբան Արտյոմ Ակչուրինի խոսքերով, ստացված վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել ԱՊՀ երկրների և Վրաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, այդ թվում նաև այդ երկրներում բջջային կապի թափանցման մակարդակը, TDM-տրաֆիկի ծավալներն ու երկրների միջև գործարար և քաղաքացիական կապերի զարգացումը:
Աղբյուրը` ԱՌԿԱ տելեկոմ
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia-Russia, international calls, telecommunications, կոմունիկացիաներ, Հայաստան-Ռուսաստան, հեռահաղորդակցություն, միջազգային զանգեր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,783









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.