E-Mail վիճակագրություն Հայաստանում
Հայաստանում ինտերնետային օգտվողների կողմից օգտագործվող էլեկտրոնային փոստային ծառայությունների վիճակագրությունը կարող է շատ բաների մասին խոսել. մասնավորապես` թե որքանով է հայ օգտվողը տեղյակ էլեկտրոնային փոստերի առավելություններից և թորություններից, ինչ մակարդակի վրա է օգտվողը և առհասարակ, որ փոստային ծառայությունն է տարածված հայ օգտվողների շրջանում և ինչու՞…
Հետաքրքիր վիճակագրական տվյալներ կան, որոնք հրապարակել է Խաչիկ Գևորգյանը Homo-Academicus բլոգում: ARMACAD ցանցում գրանցված օգտվողների էլեկտրոնային փոստերի վիճակագրությունը, մասնավորապես, ցույց է տալիս հետևյալ պատկերը.
3466 հասցեներից 2447-ը գտնվում են .com տիրույթում, 622՝ .ru տիրույթում և միայն 106-ը՝ .am տիրույթում։ Գրանցված հասցեներից 1926-ը սպասարկվում են yahoo-ում, 498-ը՝ gmail-ում, 369-ը՝ mail.ru-ում, 120-ը՝ rambler.ru-ում։
Ամբողջական պատկերը հետևյալն է.
.com 2447
.ru 622
.am 106
.co.uk 62
.edu 46
.fr 40
.org 23
.de 20
.net 19
.ge 16
.ac.uk 10
.kg 6
.cn 4
yahoo 1926
gmail 498
mail.ru 369
rambler.ru 120
hotmail.com 81
yandex.ru 63
list.ru 30
inbox.ru 17
ysu.am 21
bk.ru 13
googlemail 8
web.am 8
brusov.am 6
aua.am 5
seua.am 3
sci.am 2
netsys.am 2
rau.am 1
Փաստերը խոսում են այն մասին, որ հայկական զոնայում գտնվող էլ. փոստի հասցեները քանակով մոտ 20-ից ավելի անգամ զիջում են միայն Yahoo-ում գրանցված էլ. փոստային հասցեների քանակից: Սակայն մյուս կողմից էլ ուրախալի է այն փաստը, որ ARMACAD-ի օգտվողների գերակշռող մասը գերադասում է օգտագործել Gmail կամ Yahoo փոստային ծառայությունը, քան ասենք Mail.ru-ն, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսական այս էլեկտրոնային փոստային ծառայությունն իր վարկանիշը բավականաչափ քցեց իր ծառայության հաշվեհամարների հետ կապված զգալի հակերային գործողությունների հետ կապված:
Այս մասով, մեկ այլ վիճակագրական տվյալ ունենք, որի աղբյուրն է դեռ մեկ տարի առաջ սկսված սոց հարցումը ArmStats.ru կայքում, որտեղ օգտվողները նշել են, թե որ էլ. փոստային ծառայությունից են գերադասում օգտվել: Պատկերը հետևյալն է.
Mail.ru 153 (60.71%)
Gmail.com 36 (14.29%)
Yahoo! 21 (8.33%)
Yandex 26 (10.32%)
Rambler 9 (3.57%)
HotMail 7 (2.78%)
Total votes: 252
Ընդհանուր առմամբ, այնքան էլ զարմանալի չեն տվյալները, քանի որ երկար ժամանակ հայ օգտվողները ամենահարմար փոստային ծառայություն են համարել ռուսական Mail.ru-ն, ինչի մասին այսօր երևի թե չես կարող այդպես ասել: համենայն դեպս, հստակ վիճակագրական պատկեր կազմել դեռ անհնար է:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian emails, Armenian internet, E-mail usage Armenia, internet, էլեկտրոնային փոստ, ինտերնետ, հայ օգտվող, Հայկական ցանց, վիճակագրություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,747








Khachik GEvorgyan-i nerkayacrats tvyalner@ miakoghmani en, qani vor himnvats en ARMACAD-i Yahoo!Group-i ogtagortsoghneri vichakagruthyan vra. Parz e, vor amenashat userner@ Yahoo-ic klinen, mek@ yes im Yahoo-i mail-ov em grancvats ARMACAD-um. Yes kasei vor shat ogtagortsoghner@ irakanum mail.ru-um en, qani vor verjin mi 2-3 tarum Odnoklassnikneri patcharov sagh “geghci” massan lcvec Internet.
Տարօրինակ է, որ նշված վիճակագրությունում ընդհանրապես հիշատակված չէ mail.am-ը: Մինչդեռ, ես կարծիք եմ լսել, որ այն հայկական ամենամեծ mail համակարգն է:
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր