«Արագածի ստորոտներով»
«Թանգարան բաց երկնքի տակ». այսպես են արտահայտվել բազմաթիվ հանրահայտ մարդիկ մեր երկրի մասին` բնավ չպատկերացնելով որ մենք` հայերս, չենք տեսել մեր երկրի տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների մեծ մասը:
Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք Հայաստանը» խորագրով միջոցառումների կազմակերպիչ խումբը նախաձեռնել է մի նոր լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագիր` «Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբ:
Մարտի 7-ին տեղի ունեցավ ակումբի ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ, որը կրում էր «Արագածի ստորոտներով» խորագիրը:
Արշավականների ճանապարհը սկիզբ առավ 3 հոյակերտ վանքերից` Մուղնու Սուրբ Գևորգ վանք, Հովհանավանք, Սաղմոսավանք, այնուհետև սկսվեց արշավի գիտական մասը և մասնակիցները ծանոթացան Բյուրականում գտնվող Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարանին` մեծն գիտնականի մասին պատմություններ լսելով անձամբ նրա աշակերտից, այնուհետև այցելեցին աստղադիտարանի գլխավոր դիտակի շենքը…

Հետաքրքրաշարժ պատմություննեից և վայրերից հետո բոլորին անակնկալ էր սպասվում. ձյան պատճառով Ամբերդի ճանապարհը անանցանելի էր և արագ որոշվեց գնալ Օրգով`Պարիս Հերունու աշխարհահռչակ ալեհավաքները դիտելու(այս ալեհավաքների մասին շատ քիչ հայեր են տեղյակ)…

Արշավն իր փառահեղ ավարտին հասավ Օշականում, որտեղ տեղանքը ուսումնասիրելուց և լուսանկարվելուց հետո արշավականները բարձրացան Դիդիկոնդ բլուրը և բլրի գագաթին խարույկ վառեցին:
ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐԸ ՈՂՋ, ԱՌՈՂՋ ԵՎ ՇԱՏ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ԵՐԵՎԱՆ…
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia hiking, Armenia tourism, tours, արշավ, արշավներ, զբոսաշրջություն, Հայաստան, տուրիզմ





















Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!