Twitter-ում շուտով կլինի գովազդ
Twitter-ը փորձարկում է նոր գովազդային պլատֆորմ, որի գործարկումը սպասվում է հաջորդ ամսին: Սակայն միկրոբլոգային համակարգի ղեկավարությունն այն դեռ չի հաստատում` նշելով. «Մենք շարունակում ենք մշակել համակարգի պլատֆորմը, սակայն միայն բետա ռեժիմում…»,- ասում է Twitter-ի փրոդաքտ-մենեջմենթի և մոնետիզացիայի բաժնի պատասխանատուն:
Ըստ էության գովազդը կցուցադրվի «Ինչի մասին են այժ խոսում օգտվողները» գործոնի հիման վրա: Մասնավորապես, գովազդային հայտարարությունների թարգեթինգը հիմնված կլինի հաշ-թեգերի վրա (hash tags): Այլ մանրամասներ առայժմ ոչ ոքի հայտնի չեն և չեն հրապարակվում: Սակայն Twitter-ի ղեկավարությունը հավաստիացնում է, որ գովազդը լինելու է բարձրակարգ թարգեթավորված և որակյալ. «օգտվողները նույնիսկ չեն էլ մտածի նրա մասին, ինչպես գովազդի…»,- նշում են նրանք:
Նշենք նաև, որ Twitter-ի մոնետիզացիայի մասին խոսակցություններ արդեն վաղուց էին սկսվել և մարդկանց մի ստվար զանգված նույնիսկ զարմանում էր, թե ինչու մինչ այժմ Twitter-ում չկա գովազդ… Դեռ անցյալ տարվա ամռանը Twitter-ի հիմնադիրներից Բիզ Սթոունը (Biz Stone) հայտարարել էր, որ գովազդային մոդելը Twitter-ի վրա կգործարկվի 2009-ի վերջերին: Սակայն 2009-ին խոստացված մոդելն այդպես էլ չհայտնվեց:
Իսկ հիմնական եկամուտը Twitter-ին ապահովում էին Bing և Google որոնողական համակարգերի միջև կնքված պայմանագրերը, որի շրջանակներում որոնողական գիգանտներին թույլ էր տրվում որոնել տվյալներ միկրոբլոգային գրառումներում: Ընդհանուր հաշվարկներով, միկրոբլոգային ծառայության եկամուտը այս գործարքներից կազմեց $25 մլն, իսկ այսօր հայտնի է նաև Twitter-ի և Yahoo-ի գլոբալ համագործակցության մասին: Այս համագործակցության արդյունքում Twitter-ի օգտվողների գրառումները կինտեգրվեն նաև Yahoo-ի ծառայություններում:
Թարգմանված է TwiMix News կայքից / http://news.twimix.ru/?p=446
———————————————————
Post Script Advertisement by NeoMedia
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,661









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.