Թուրքիայի քաղաքականության փոփոխությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
Հայաստանյան գրասենյակ
«Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական փոփոխությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները»
2010թ. 26-ը փետրվարի
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը 2010 թ.-ի փետրվարի 26-ին`ուրբաթ օրը, ժ. 13:30-ին կազմակերպում է «Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական փոփոխությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները» թեմայով քննարկում, որը տեղի կունենա Հայաստանի Սպիտակ քաղաքի Երաժշտական դպրոցի շենքում: Հասցեն` ք. Սպիտակ, Շահումյան փող. 105;
Զեկույցով հանդես կգա թուրքագետ, վերլուծաբան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայ-թուրքական» ծրագրի պատասխանատու Արտակ Շաքարյանը:
· Ինչպե՞ս են ազդել վերջին քաղաքական զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի վրա:
· Ի՞նչ գործոններ կարող են որոշիչ լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար:
· Ի՞նչ կարելի է ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացից մինչ 2010թ-ի ապրիլը:
Այս եւ շատ այլ հարցերին անդրադարձ կլինի քննարկման ընթացքում, որին հրավիրված են Լոռու մարզի լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ եւ դասախոսներ: Քննարկումն իրականացվում է IWPR-ի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (www.iwpr.net) խաղաղություն եւ ժողովրդավարություն է կառուցում ազատ եւ անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականցնում արդեն ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ եւ նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ Պետդեպարտամենտը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը եւ DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները եւ Շվեդիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սեդա Մուրադյանին`+37410 53 92 04 հեռախոսահամարով:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ
0010, Երեւան, Եզնիկ Կողբացի 39
Հեռ/Ֆաքս +37410 53 92 04
Էլ. փոստ` sedamur@gmail.com
Կայք` www.iwpr.net
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,846









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.