IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Տարածաշրջան

Վրացական նավահանգստային քաղաքում աղտոտման վտանգ կա

Վրացական նավահանգստային քաղաքում ալյումինի օքսիդի փոշուց աղտոտման վտանգ կա

Փոթիի բնակիչների խոսքերով`նավահանգստից տարածվող ալյումինի օքսիդի աղտոտումը վտանգավոր է
Լաշա Զարգինավա, Փոթի (Կովկասյան լրատու # 531, 12-ը փետրվարի, 2010թ.)

Poti, Georgia

Վրացական Փոթի նավահանգստային քաղաքի բնակիչներն ասում են, որ բեռնափոխադրումների ժամանակ առաջացած ալյումինի օքսիդի փոշին վնասակար է իրենց առողջության համար:

Նավահանգստի ղեկավարությունը պնդում է, որ ալյումինի օքսիդ կոչվող հանքանյութը, որը ներմուծվում է Հայաստան տեղափոխելու համար, անվնաս է, սակայն նրանց փաստարկները համոզիչ չեն թվում տեղացիներին:
«Երբ նավահանգստում ալյումինի օքսիդ են բեռնում կամ դատարկում, պատուհանները հնարավոր չէ բացել: Երեխաներին չենք թողնում փողոց դուրս գալ», – անհանգստությամբ նշում է տեղացի Նինո Ջիբլաձեն:

«Ամենուրեք փոշի է: Մենք հիվանդ թոքեր եւ շնչափողեր ունենք: Այստեղից գնալ չենք կարող, բայց շարունակել ապրելը հավասար է մահվան դատավճռին»:

Խնդիրը տարիներ շարունակ վեճի առարկա է հանդիսացել. ալյումինի օքսիդը 2002-ին նավահանգստային բանվորի մահվան դեպքի հետ կապված իրավական վեճի կենտրոնում էր: Բժշկական քննության արդյունքում պարզվել էր, որ Արսեն Զարկուայի մահվան պատճառը նրա թոքերում կուտակված մեծ քանակությամբ ալյումինի օքսիդն էր եղել:
Դատարանի որոշման համաձայն`նավահանգիստը պետք է բանվորի ընտանիքին փոխհատուցում վճարի նրա տասը տարվա աշխատավարձի չափով եւ ամսական վճարումներ կատարի նրա փոքր երեխաներին:

Այս դեպքը բավական էր, որպեսզի Փոթիի բնակիչները համոզվեն, որ նավահանգստից տարածվող փոշին վտանգավոր է: Նրանք ալյումինի փոշու հետ են կապում թոքային հիվանդությունները, այդ թվում`թոքախտը. նրանց խոսքերով`վերջին տարիներին այս հիվանդությունների քանակական աճ է տեղի ունեցել:
Շատերի համար նավահանգիստը ապրուստի միջոց է, այդ պատճառով լրագրողների հետ այս խնդրի մասին խոսելիս, նրանք հրաժարվում են նշել իրենց անունները:

Տեղացիներից ոմանք ասում են, որ չեն ուզում, որպեսզի դադարեցվի նավահանգստի եկամտի հիմնական աղբյուրներից մեկի`ալյումինի օքսիդի տեղափոխումը. նրանք պարզապես ուզում են, որ այստեղ ըմբռնումով մոտենան տեղական բնակչությանը:
«Ուղղակի խնդրում ենք, որ այն չտեղափոխեն բաց բեռնարկղերում: Այդ բեռը պետք է փակ վիճակում փոխադրվի, ինչպես քաղաքակիրթ երկրներում», – ասում է տեղացի Նանա Թավաձեն, ով պարբերաբար մասնակցում է խնդրի կապակցությամբ անցկացվող բողոքի ակցիաներին:

Կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոչ-կառավարական ասոցիացիայի ղեկավար Ջումբեր Քեմուլարիան նշում է, որ հանքանյութի բեռնման/բեռնաթափման ժամանակ անվտանգության չափորոշիչները պարբերաբար խախտվում են:
«Նավահանգիստ ժամանած նավերից ալյումինի օքսիդը բեռնաթափվում է գետնին, իսկ հետո բեռնվում վագոնների մեջ: Դա վտանգավոր է այնտեղ աշխատող մարդկանց համար», – համոզված է նա:
Բնապահպանության ոլորտի փորձագետ, պրոֆեսոր Անզոր Տկեբուչավան նշում է, որ այս սպառնալիքը տարածվում է ոչ միայն Փոթիի բնակչության վրա:

«Տեղական ջրամբարների աղտոտումը ալյումինի օքսիդով վտանգավոր է այնտեղ բնակվող կենդանատեսակների համար», – ասում է նա:
Տեղական պաշտոնյաները խուսափում են խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց, սակայն Փոթի նավահանգստի ղեկավարությունը բացարձակ անհիմն է համարում հանքանյութի փոխադրման հետ կապված քննադատությունները:

«Ալյումինի օքսիդը բացարձակապես չեզոք նյութ է, որն օգտագործվում է ալյումինի արտադրության համար: Այն մարդկային մարմնին անհամեմատ ավելի քիչ վնաս է հասցնում, քան նավահանգստում ավանդաբար մշակվող որոշ նյութերը», – նշում է ալյումինի օքսիդի բեռնավորման եւ բեռնաթափման համար պատասխանատու «B&P» ՍՊԸ ներկայացուցիչ Թամազ Կապանաձեն:

Բողոքներին վերջ տալու նպատակով`2006-ին նավահանգստի ղեկավարությունը մասնագետներ հրավիրեց Ն. Մախվիլաձեի անվան Աշխատանքի, բժշկության եւ էկոլոգիայի ինստիտուտից, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը: Մասնագետների զեկույցի համաձայն`օդում ալյումինի օքսիդի պարունակությունը բավարար չէր տեղացիների առողջությանը վնաս հասցնելու համար:

«Օդում նյութի խտությունը եւ աշխատանքային գրաֆիկն ուսումնասիրելով, տեխնոլոգիական գործընթացի կարգավորումը եւ աշխատանքի անվտանգության չափորոշիչները հաշվի առնելով, ալյումինի օքսիդը չպետք է սպառնա աշխատողների կամ բեռնահարթակից դուրս գտնվող այլ անձանց առողջությանը», – նշվում է զեկույցում:
Սակայն ակտիվիստները եւ բնակիչներն ասում են, որ չեն հավատում փորձագիտական եզրակացություններին:
«Հրավիրված մասնագետները նախքան ժամանելը գիտեին`ինչ գրել: Կանանց դեմքերին դիմահարդարման փոխարեն ալյումինի փոշի է, սակայն պարզվում է, որ այն ինչ-որ ձեւով մարմնի մեջ չի թափանցում», – ասում է Քեմուլարիան:

Լաշա Զարգինավան Փոթիում լույս տեսնող «Ռեզյումե» թերթի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>