Ղարաբաղյան հակամարտություն՝ գործընթացի երկարաձգու՞մ
2010 թ.-ի Փետրվարի 24-ին, ժ. 16:00-ին, Կովկասի ինստիտուտը և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը կկազմակերպեն հետազոտական ծրագիր և կլոր սեղան քննարկում, որը տեղի կունենա Կովկասի ինստիտուտում, ք. Երևան,Եզնիկ Կողբացի 39 հասցեում:
Ղարաբաղյան հակամարտության հետազոտությունը իրականացվել է Կովկասի ինստիտուտի կողմից՝ նպատակ ունենալով գնահատել հակամարտության կարգավորման կարճատեվ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները: Անկախ փորձագետը Լեռնային Ղարաբաղից՝ Մասիս Մայիլյանը կներկայացնի կարճ զեկույց հակամարտության տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի մասին: Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կներկայացնի հետազոտության արդյունքները, որին կհաջորդի ընդհանուր քննարկումը:
Հետազոտական ծրագիրը <<Հայաստանում Քաղաքական բանավեճերի ներուժի մեծացում>> նախագծի բաղկացուցիչ մասն է, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (180,000 Եվրո):
Քննարկումն իրականացվում է Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի հիմնադրամի և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի կողմից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էրոյանց Մարիաննային
marianna@caucasusinstitute.org
Press-release by IWPR














Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!