IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Զբոսաշրջություն, Տարածաշրջան

Ղարաբաղը Միլանում մասնակցել է BIT զբոսաշրջային ցուցահանդեսին

BIT 2010 Tourism Expo, ItalyՄիլանում անցկացվող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղը: Ղարաբաղյան պատվիրակությունը ղեկավարում էր Ղարաբաղի կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին բացված ցուցահանդեսում Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ» տաղավարը, ուր ներկայացված էին Ղարաբաղի պատմությունն ու մշակութային ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների եւ այցելուների մեծ ուշադրությանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 140 երկրներ, այն զբաղեցրել է շուրջ 57 հազար քառակուսի մետր ցուցադրական տարածք եւ 9 սրահ: Ըստ կազմակերպիչների, այցելուների թիվը այս տարի կկազմի մոտ 200 հազար մարդ:

Ցուցահանդեսին Ղարաբաղի մասնակցության մասին տեղեկատվությունը մեկնաբանելու` Day.az ինտերնետային պարբերականի խնդրանքին ի պատասխան, Ադրբեջանի արտգործնախարարությունից խոստացել են պարզել դրա հավաստիությունը:

«Տվյալ միջոցառումը արդեն տեղի է ունեցել, սակայն եթե դրանում տեղ է գտել չճանաչված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, ապա ադրբեջանական դիրքորոշումը կհասցվի միջոցառման կազմակերպիչներին», – հայտարարել է, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը:

Աղբյուրը` Azatutyun.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>