«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում. 26-28 փետրվարի, Աղվերան
Փետրվարի 26-28-ը Աղվերանի Արթուրս հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը: Այս անգամ ֆորումն ընդլայնել է իր շրջանակները և անդրադառնալու է ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում:
«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կիրառել համակարգչային միջոցներն իրենց բիզնեսում և բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը, ապա այս միջոցառումը նրանց համար է,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ավելացնում,- բացի այդ, սա լավ հնարավորություն է համատեղել հանգիստն ընտանիքի հետ և գործնական հադիպումները»:
«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի օրակարգում լինելու են հետևյալ թեմաները.
• ՏՀՏ գործիքները հաճախորդներին սպասարկելու համար
• ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային ոլորտում
• ՏՀՏ կիրառումը տուրիզմի, առևտրի և պահեստավորման ոլորտներում
• ՏՀՏ կիրառումը առողջապահական ոլորտում: Դեղագործության և հեռաբժշկության լուծումներ
• ՏՀՏ կիրառումը տրանսպորտային կազմակերպություններում
Ֆորումին ներկա կլինեն հայաստանյան առաջատար բիզնես ընկերությունների, ՏՀՏ ընկերությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):
ֆորումի օրկարգը.
Ուրբաթ, փետրվարի 26, 2010թ.
18.00 Մեկնում ԻՏՁՄ գրասենյակից, Նալբանդյան 29:
19.00 Ժամանում Արթուրս հանգստյան տուն:
19.30-20.30 Ընթրիք:
Շաբաթ, փետրվարի 27, 2010թ.
10:30-12:00 ՏՀՏ գործիքները հաճախորդներին սպասարկելու համար:
• Կներկայացվի CRM համակարգը, որպես ձեռնարկությունների` հաճախորդների հետ կառավարման համակարգ, որը թույլ է տալիս մեկ տեղում հաճախորդների ամբողջական շտեմարանի հավաքում և կառավարում:
/Մոդերատոր` Հովհաննես Ավոյան` Սորսիո ընկերության տնօրեն, ելույթ` Գրիգոր Բարսեղյան` Մայքրոսոֆթ Ար Էյ ընկերության տնօրեն/:
12։00-12։15 Սուրճի ընդմիջում։
12:15-14:00 ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային ոլորտում։
• Հաշվապահական համակարգեր:
• E-Banking:
/Մոդերատոր` Հայկ Չոբանյան` Նորք տեղեկատվական վերլուծական ընկերության տնօրեն, ելույթ` Աշոտ Խաչատրյան` Հայկական ծրագրեր ընկերության տնօրեն/:
14։00-15։30 Ճաշ:
16:00-17:40 Տուրիզմ, Առևտուր և Պահեստավորում
• Կներկայացվեն առևտրում և պահեստավորման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Պահեստների թվային կառավարման համակարգեր:
/Մոդերատոր` Գրիգոր Բարսեղյան` Մայքրոսոֆթ Ար Էյ ընկերության տնօրեն, ելույթ` Ստեփան Ասլանյան, Սմարթ Սիսթեմզ ընկերության նախագահ/:
17:45-18:00- Սուրճի ընդմիջում:
18։00-20։00 ՏՀՏ կիրառումը առողջապահական ոլորտում: Դեղագործության և հեռաբժշկության լուծումներ:
• Տարածության վրա դիագնոստիկայի իրականացում, բժշկական սոցիալական ցանցեր:
/Մոդերատոր` Կարեն Վարդանյան` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, ելույթ` Հրաչյա Խաչատրյան, Սայմոտեկ ՍՊԸ/:
20:00 Հանդիսավոր ընթրիք:
Կիրակի, փետրվարի 28, 2010թ
9։00-10։30 Նախաճաշ:
10:30-12:00 ՏՀՏ կիրառումը տրանսպորտային կազմակերպություններում:
• GPS-GPRS համակարգերի կիրառումը տրանսպորտի ոլորտում. Տրանսպորտային միջոցների երթուղայնացման, կառավարման տրանսպորտային միջոցների և բեռների հսկման խնդիրները լուծելու գործիքները:
/Մոդերատոր` Արմեն Բալդրյան, Յունիքոմփ ընկերության տնօրեն, ելույթ` Հայկ Եղիազարյան` Լոկատոր ընկերության ԻՏ տնօրեն/:
12:00 -12։30 Սուրճի ընդմիջում
12։00-13։30 Ամփոփում /ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան/
14:00-15:30 Ճաշ
16:00 Մեկնում Երևան
Մասնակցության պայմաններ
Մասնակցության տարբերակ Արժեք /2 օրվա համար/
1 անձի համար – Ֆորումի մասնակցություն,սնունդ /առանց գիշերելու/ 20.000 դր.
1 անձի համար -Ֆորումի մասնակցություն, 2 օրվա գիշերավարձ, ստանդարտ սենյակ ,սնունդ, տեղափոխում* 55.000 դր.
2 անձի համար – Ֆորումի մասնակցություն, սնունդ, 2 օրվա* գիշերավարձ, ստանդարտ սենյակ, տեղափոխում 85.000 դր.
* Մինչև 7 տարեկան մեկ երեխայի կեցությունը անվճար, 7 տարեկանից բարձր մեկ երեխաի կեցությունը նույն սենյակում 25.000 դր.
Պատասխանատու անձ`
Արամ Բարսեղյան 091 24 88 81
Հասցե` Նալբանդյան 29, բն.36
Հեռ.` (374 10) 548881, 548882
Էլ. հասցե`info@digitec.am
Աջակցությամբ` ՀՀ կառավարություն
Մրցունակ Մասնավոր Հատված Հայաստանում ծրագիր
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 14,165


