IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » IT & ինտերնետ, Անոնսներ

Ինտերնետի գների նվազում Հայաստանում

Armenian internet«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն` ինտերնետի շուկայում վերջնական սակագներ սահմանված չեն. դրանք ամբողջությամբ կարգավորում է շուկան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ֆիքսել է, որ 2008թ. համեմատ այսօր Հայաստանում մանրածախ շուկայում ինտերնետի գները շուրջ երկու անգամ նվազել են:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գների անկումն ավելի շատ ազդել է բարձր արագությամբ ինտերնետի վրա: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նոյեմբերին կարգավորող մարմնի ընդունած՝ ինտերնետի առավելագույն թույլատրելի սակագների սահմանման մասին որոշումը դրական ազդեցություն է ունեցել շուկայի վրա:

«Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, սակայն ընկերությունները բավականին ճկուն են գտնվել և գներն սկսել են նվազեցնել նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին` հունվար, փետրվար, մարտ ամիսներին ակնկալելով բաժանորդների թվի ավելացում: Շատ ընկերություններ անգամ միևնույն վճարի դիմաց առաջարկել են 2-3 անգամ ավելի արագ ինտերնետ»,- ասաց մասնագետը:

Եթե 2005թ. Հայաստանում ինտերնետի թողունակությունը 18 մեգաբիթ է եղել, ապա 2010թ. հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը հասել է 3.6 գիգաբիթի, որն այսօր 90 տոկոսով ծանրաբեռնված է: Այսօր լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը Հայաստանում հասնում է 70-75 հազ.-ի, իսկ 40-45 հազ.-ն օգտվում են dial-up-ից: Ըստ մասնագետի`տարեցտարի dial-up-ից օգտվող բաժանորդների թիվը նվազում է: Դա նշանակում է, որ մարդիկ ավելի արագ և հուսալի ինտերնետ են նախընտրում:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>