IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ը կրկին դատարանում` օգտվողների վստահությունը չարաշահելու համար




Google Buzz LogoՖլորիդա նահանգի բնակչուհի Եվա Հիբնիկը (Eva Hibnick) մեղադրել է Google-ին մի քանի նոր կանոնների ներմուծման համար, որոնք վերաբերվում են ինֆորմացիայի փոխանակմանը, նույն թվում նաև «համակարգչային մեքենայությունների և չարաշահումների մասին օրենքին» (Computer Fraud and Abuse Act), որրը գործում է 1984թ.-ից: Ենթադրելով լայն զանգվածների կողմից աջակցություն, որոնք օգտվում են GMail ծառայությունից` Հիբնիկը դիմել է Սան-Խոսեի ֆեդերալ դատարան կոլեկտիվ հայտի տեսքով. այս մասին հայտնում է San Francisco Chronicle պարբերականը:

Նշենք, որ ԱՄՆ-ում GMail էլեկտրոնային փոստային ծառայությունից օգտվում են ավելի քան 30 մլն ինտերնետ-օգտվողներ:

Հիբնիկի դժգոհության պատճառ է հանդիսացել անցյալ շաբաթ Google-Ի կողմից գործարկված Google Buzz նոր միկրոբլոգային դինամիկ ծառայությունը (Կենդանի հոսք, живая лента), որը նախատեսված է հաղորդագրությունների, լուսանկարների և այլ քոնթենթի անկթարթային փոխանակման համար GMail ծառայությունից օգտվողների միջև:

Google-ը սկսեց միացնել տվյալ ծառայությանը GMail ծառայության բոլոր օգտվողներին` առանց նրանց համաձայնության. նրանց համար ավտոմատ ստեղծվել էր Buzz հաշվեհամար և GMail- ներսում ստեղծվել Google Buzz մասը: Այն բանից հետո, երբ օգտվողը ակտիվացնում էր այդ ֆունկցիան, ավտոմատ կերպով ստեղծվում էր նրա ընկերների ցանկը` այն կոնտակտներից, որոնց հետ ամենից հաճախ շփվել է օգտվողը: Այդպիսով, համարյա թե ամբողջ աշխարհը կարող էր իմանալ, թե ում հետ եք դուք առավել ակտիվ շփման մեջ եղել:

Այս թերությունների պատճառով, օգտվողների մի ստվար զանգված բողոքեց Google-ի դեմ, որը նախորդ օրերին նախ ներողություն խնդրեց օգտվողներից Buzz համակարգի թերացումների համար, ապա կատարեց փոփոխություններ` կապված համակարգի աշխատանքային սկզբունքների հետ: Այժ արդեն, նախքան ընկերների ցանկը պատրաստելը, համակարգը հարցնում է օգտվողին տվյալ միջոցառման թույլտվության մասին: բացի այդ, ավելացվել է ֆունկցիա, որը թույլ է տալիս ամբողջապես դեակտիվացնել Buzz համակարգը GMail ծառայությունից: Այսպիսով, օգտվողը կարողանում է ղեկավարել իր հաշվեհամարը (account):

P.S. Այս ամենով հանդերձ, Google-ն այս տարվա սկզբին արդեն մի քանի նոր, մասսայական ծառայությունների սկիզբ դրեց, որոնք բարեհաջող զարգանում և տարածվում են ինտերնետային ոլորտում. Google social search, Google buzz, Aardwark և այլն…

iReport.am | Վարդան Պապիկյան

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,472

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>