IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Google-ը պլանավորում է վերացնել iPhone-ը. Սթիվ Ջոբս




Սթիվ Ջոբս Արդեն հանրաճանաչ դարձած iPad պլանշետի` Apple ընկերության շտաբ-բնակարանում կայացած պրեզենտացիայից հետո կազմակերպվեց փակ հանդիպում Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի (Steve Jobs) և ընկերության աշխատակիցների միջև: Այս հանդիպմանը գործադիր տնօրենը պատասխանեց հարցերին` կապված նոր արտադրանքի հետ:

Իր ենթակաների հետ զրույցում նա հայտարարել է, որ Google-ը ներխուժել է իրենց տարածություն և «եղեք համոզված, Google-ը պլանավորում է ոչնչացնել iPhone-ը: Մենք դա թույլ չենք տա»,- ավելացրել է նա: MacRumors-ի հաղորդագրությամբ` թույլ չտալու պրոցեսը նախատեսվում է կատարել iPhone-ում նոր կոմպոնենտների հավելմամբ: Վերջին հաշվով, iPhone-ի զարգացման արագությունը պետք է գերազանցի Google ընկերության Android պլատֆորմային: Այսպիսով, Apple-ն առաջին անգամ խոստովանում է իր ամենակատաղի մրցակցի մասին բջջային շուկայում:

Ջոբսը անդրադարձել է նաև Flash տեխնոլոգիաներին, որոնք բացակոյւմ են և iPhone-ում և նորահայտ iPad-ում, և որը մասնագետների պնդմամբ համարվում է ամենամեծ թերությունը Apple-ի արտադրանքներում: Ըստ Ջոբսի` Flash տեխնոլոգիաների կիրառմամբ բջջային ապարատներն ավելի խոցելի են և ունենում են ավելի մեծ թվով թերություններ, քան առանց դրա կիրառմամբ: «Վերջին հաշվով, ոչ ոք չի օգտգագործելու Flash, քանի որ շուտով աշխարհը կանցնի HTML5-ին»,- ավելացրել է նա:

ArmeniaMobile.net

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,337

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>