IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Վրաստան. աղմուկ կոյուղու շուրջ

on Thursday, 11 February 2010Մեկնաբանություններ չկան



Իշխանությունները համաձայնվում են պայքարել քաղաքի ջրամատակարարմանը սպառնացող աղտոտման դեմ:
Թեա Տոպուրիա, Ջինվալի (Կովկասյան լրատու # 530, 5-ը փետրվարի 2010թ.)

Կոյուղու ջրերը թափանցում են Թբիլիսիի կեսը ջրով ապահովող ջրամբարը, եւ չնայած ջրմուղ ընկերությունը նշում է, որ անհանգստանալու առիթ չկա, մայրաքաղաքի իշխանությունները պահանջել են միջոցներ ձեռք առնել:

Drink a waterՄայրաքաղաքն ապահովող ջրի որակի համար պատասխանատվություն կրող վրացական «Ջուր եւ էներգիա» ընկերության ներկայացուցիչների խոսքերով`ողջ խմելու ջուրը ֆիլտրվում է նախքան սպառողներին հասնելը, սակայն սա համոզիչ չի թվում բնապահպաններին:

Ջինվալի գյուղի կոյուղու համակարգը 1987-ից անսարք վիճակում է, եւ չմաքրված կոյուղու ջրերը ճանապարհը հատելով թափվում են մոտակայքում գտնվող այգին: Շարունակելով ճանապարհը դաշտերով`ջուրը լցվում է Թբիլիսիից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոդորնի ջրամբար:
Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանց (CENN) կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Յորամաշվիլին նշում է, որ կոյուղու համակարգը 1100 ընտանիքի կարիքներն է հոգում:

«Խողովակները պայթել էին, եւ դրանց պարունակությունը դուրս էր եկել մակերես` ծածելով շրջակա տարածքը: Այդտեղից ոչ հեռու`Արագվիսպիրետի գյուղում, այն հավաքվել էր խորհրդային ժամանակներում փորված եւ այդպես էլ չլցված փոսորակների մեջ: Նույնիսկ ձմռանն անտանելի հոտ է գալիս, իսկ անձրեւոտ եղանակին այն հեղեղում ողջ տարածքը եւ լցվում ջրաքաշման համակարգ: Իսկ ամենավատն այն է, որ վերջում դա լցվում է Արագվի գետը», – մտահոգություն է հայտնում նա:

Յորամաշվիլին նշում է, որ գետը սնուցում է Բոդորնի ջրամբարը, որն իր հերթին ջուր է մատակարարում մայրաքաղաքին: Վրացական «Ջուր եւ էներգիա» ընկերությունը հերքում է, որ կոյուղին որեւէ կերպ սպառնում է մայրաքաղաքին մատակարարվող ջրի որակին:

«Ընկերությունը ջրի որակի լաբորատոր փորձարկումներ է անցկացնում եւ երբեք նորմերի խախտում չի արձանագրել», – նշում է ընկերության տեխնիկական գծով տնօրեն Օմար Գոցիրիձեն:
Սակայն պետական պաշտոնյաները չեն կիսում այս լավատեսությունը: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Շոթա Ցանավան նշում է, որ ամեն դեպքում անընդունելի է, որ կոյուղու ջրերն աղտոտեն խմելու ջուրը:
«Աղտեղություններով լինի ջուրը կարող է աղիքային ինֆեկցիայի, սալմոնելոզի, որովայնային տիֆի նման հիվանդություններ տարածել», – ասում է նա:

Ջինվալի բնակիչների համար, սակայն, նրանց սեփական խնդիրները ավելի կարեւոր են, քան մայրաքաղաքին սպառնող համաճարակի վտանգը: Կոյուղու ջրերը ոչ միայն թույլ չեն տալիս նրանց հողը մշակել, այլև խանգարում տեղաշարժվել:
«Կոյուղու ջրերը լցվում են մեր արտերը, չենք կարողանում դրանք մշակել: Ամռանը սարսափելի հոտ է գալիս: Անհնար է նման պայմաններում ապրելը», – ասում է գյուղի բնակիչ Վանո Քաշիաշվիլին:
Այս խնդիրների շուտափույթ լուծման հետ կապված նրա կասկածներն արդար են: Խորհրդային միության փլուզմանը հաջորդած երկու տասնամյակների ընթացքում Վրաստանի ենթակառուցվածքը զգալի անկում է ապրել: Սա նշանակում է, որ խմելու ջրի որակը առաջնահերթ խնդիր է ողջ երկրի համար:

«Կոմունիստների կողմից կառուցված կոյուղու եւ մաքրման համակարգերը հին են եւ վերանորոգման կարիք ունեն: Այս պատճառով ջուրը կանոնավոր կերպով չի մաքրվում», – նշում է CENN-ի ներկայացուցիչ Ռեզո Գետիաշվիլին:
Խնդիրը հատկապես սուր է փոքր քաղաքներում եւ գյուղերում, որտեղ ջրմուղի համակարգը քայքայվել է: Նրա խոսքերով`մի շարք խոշոր քաղաքներում, ներառյալ` Թբիլիսին, Բորժոմին, Խաշուրին, Ախալցխան եւ Քութայիսին, մաքրման համակարգը նույնպես ոչ բարվոք վիճակում է:

IWPR-ը դիմեց շրջակա միջավայրի պահպանության նախարարություն`պարզաբանելու Ջինվալիում ստեղծված իրադրությունը. արդյունքում`նախարարության ներկայացուցիչը մեկնեց գյուղ`դրության հետ ծանոթանալու համար:
«Ստուգման արդյունքում հաստատվեց, որ կոյուղու համակարգն ամբողջությամբ ավերված է, կողուղու ջրերը եւ աղտեղությունները լցվել են տեղացիներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի մեջ: Այս ջուրն այնուհետեւ լցվում է Արագվի գետը», – նշվում է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարությունը նշում է, որ տեղական իշխանություններին տեղեկացրել են գյուղի խնդիրների վերաբերյալ:
«Եթե տեղական իշխանությունները չլուծեն խնդիրը մոտ ապագայում, ապա կտուգանվեն շրջակա միջավայրի մասին օրենքի համաձայն»:

Տեղական իշխանություններն իրենց հերթին նշում են, որ խնդրին տեղյակ են`խոստանալով շուտով միջոցներ ձեռք առնել: Ջինվալիի շրջանային իշխանությունների ներկայացուցիչ Բեսո Բուզալաձեն հաստատում է, որ խողովակները ավելի քան 20 տարի առաջ են պայթել`ծառերի արմատներից վնասվելով:
«2003-2004 թվականներին խնդրի մի մասը լուծվել էր`չնայած մենք չկարողացանք այն ամբողջությամբ լուծել», – ասում է նա:

Վրացական «Ջուր եւ էներգիա» ընկերությունը նույնպես խոստացել է լուծել աղտոտման խնդիրը: Ընկերության տրամադրած փաստաթղթերի համաձայն`այն պատրաստվում է այս տարի սկսել կոյուղու կոլեկտորների եւ տեղական մաքրման սարքերի վերանորոգման աշխատանքները: Նոր նախագծերը կկանխեն կեղտաջրերի եւ այլ աղտեղությունների թափանցումն Արագվի գետ:
Այնքան էլ հստակ չէ, թե ինչու իշխանությունները քայլեր չէին ձեռնարկում նախքան IWPR-ի կատարած ուսումնասիրությունը, սակայն բնակիչները գոհ էին, որ դա տեղի ունեցավ:
«Լավ է գոնե, որ մեզ հիշել են: Հնարավոր է, որ այս տարի կարգին բերք չունենամ, բայց Աստված տա`այս խնդիրը մեկընդմիշտ լուծվի», – ասում է Վանո Քաշիաշվիլին:

Թեա Տոպուրիան ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից (www.iwpr.net):

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,256

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>