IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Դոմեյնային շուկան 15% աճ է գրանցել

on Saturday, 27 February 2010Մեկնաբանություններ չկան



VeriSign logoԴոմեյնային զոնաների ադմինիստրատոր VeriSign ընկերությունը հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը ցանցում դոմեյնային անվանումների վերաբերյալ: 2009թ.-ի վերջի դրությամբ աշխարհում հաշվվում էին 192 մլն դոմեյնային անվանումներ երկրորդային զոնաներում, որը 15%-ով ավելին է, քան 2008թ.-ի վերջին: Ավանդաբար, ամենամեծ բաժինը դոմեյնային անվանումներում ընկնում է .com և .net զոնաներին, որոնցում գրանցված են ընդհանուր 96,7 մլն անվանումներ:

2009թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին գրանցվել են միջինը 3,7 մլն դոմեյնային անվանումներ բոլոր զոնաներում միասին. այդպիսով 2009թ. 4-րդ քարորդում բացվել են ավելի քան 11 մլն նոր երկրորդային դոմեյնային անվանումներ: Նախորդ տարվա 4-րդ քարորդի համեմատ աճը կազմել է 8%: բացի այդ, հարկավոր է նշել, որ .com և .net դոմեյնային անվանումներում ամսեկան գրանցվել են միջինը 2,4 մլն նոր անվանումներ:

Domain market. 2010, դոմեյնային շուկան 2010թ.

2009թ.-ի վերջին ազգային դոմեյնային անվանումների քանակը .ru զոնայում ավելացել է 37%-ով: Բրազիլիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ազգային դոմեյնային զոնաներում ընհանուր գրանցումների աճը կազմել է 6%, 27%-անոց աճ է գրանցվել մեկ տարվա ընթացքում Բրազիլիայի (.br), 26% Լեհական (.pl) և 26-ական% համապատասխանաբար Ֆրանսիայի, Ավստրալիայի դոմեյնային անվանումներում: Չինական .cn ազգային զոնայում մեկ տարվա ընթացքում դոմեյնային անվանումների գրանցման աճը կազմել է 467%: Սակայն անցյալ տարվա վերջին Չինաստանում ընդունված նոր օրենքով արգելվում է այլևս ֆիզիկական անձանց գրանցել դոմեյնային անվանումներ, որն էլ Չինական զոնայի աճի նվազման արդյունք հանդիսացավ:

Ազգային դոմեյնային զոնաներ ամենից շատ գրանցված են չինական զոնայում (.cn), այնուհետև ցուցակը շարունակում են Մեծ Բրիտանիան (.uk), Նիդերլանդները (.nl), Եվրոմիությունը (.eu): Այս ցուցակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռուսական .ru դոմեյնային զոնան: Ներկա դրությամբ, VeriSign-ի տվյալներով, աշխարհում ազգային դոմեյնային տիրույթների քանակը կազմում է 240, որոնցից 10-ը ընդհանուր գրանցված անվանումների 66%-ն են կազմում:

VeriSign-ը նաև իր ՏՏ-ենթաստրուկտուրաների ծանրաբեռնվածության մասին: Այսպես, նախորդ տարվա 4-րդ քարորդում ռեգիստրարի սերվերներն ընդունել են օրեկան միջին հաշվով 52 մլրդ DNS հարցումներ, որի գագաթնակետը եղել է օրեկան 61 մլրդ ցուցանիշը: 2008թ.-ի համեմատ այդպիսով գրանցվել է 48%-անոց ռեկորդային աճ:

Ի դեպ, 2010թ. Մարտին կլրանա առաջին .com զոնայում դոմեյնային անվանման գրանցման 25-ամյակը. Առաջին ռեգիստրացիան կատարվել է 1985թ. Մարտի 15-ին` symbolics.com անվանումով: Ի սկզբանե .com զոնայի փոխարեն պլանավորված է եղել ստեղծել .cor (corporations) դոմեյնային զոնան, որը պետք է օգտագործվեր կոմերցիոն կազմակերպությունների գրանցման համար: Սակայն, արդյունքում տառերի համադրությունը փոփոխվում է, առաջանում է առաջին դոմեյնային միջազգային զոնան` .com-ը:

Առաջինը գրանցված դոմեյնային անվանումներից են xerox.com-ը (1986, հունվարի 9), hp.com-ը (1986, մարտի 3), sun.com-ը և ibm.com-ը, որոնք բացվել են 1986-ի մարտի 16-ին: Com զոնան, ինչպես նշվում է VeriSign-ի զեկույցում, աճում է էքսպոնենտ տարբերակով. Ստեղծման օրվանից շուրջ 2.5 տարի անց, .com զոնայում գրանցված էին ընդամենը 100 անվանումներ, 1992-ին նրանց թիվն էր 15 հազար, իսկ դոթ-քոմների (dot-com) բումի ընթացքում միայն մեկ տարվա ընթացքում գրանցվեցին ավելի քան 20 մլն դոմեյնային անվանումներ:

Մնում է արդեն գուծակել, թե ենթադրենք 10 տարի անց քանի դոմեյնային անվանումներ կլինեն գրանցված ողջ աշխարհում, հաշվի առնելով, որ ամեն տարի դոմեյնային մրցավազքին միանում են նոր դոմեյնային զոնաներ` նոր էկզոտիկ և գրավիչ անվանումներով (.ws .us .me .tv .fm և այլն…): [թարգմանված է news.twimix.ru կայքից]
————————————————–
Post Script Ads By NeoMedia Project:
Դոմեյնային անվանումների գրանցում Հայաստանում. .com .net .ru .biz .info .org .us .eu .tv և այլ դոմեյնային տիրույթներում անվանումների գրանցում` տարեկան սկսած 5500 դրամից:
————————————————–
Տեղադրել տեքստային Post Script գովազդ կայքում

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,938

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>