«ԴիջիՏեք անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառ
2009թ. դեկտեմբերի 21-25 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացրեց «ԴիջիՏեք անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառի առաջին (պիլոտային) փուլը, որի շրջանակներում մասնակից ընկերությունները շրջեցին Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքներում (Չարենցավան – Հրազդան – Սևան – Դիլիջան – Իջևան ուղղությամբ)` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր:
Այժմ` մարտ ամսին, ԻՏՁՄ վերսկսում է ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ մարզային համայնքներում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացմանը և կիրառման ընդլայնմանը, ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառման աշխարհագրության ընդլայնմանը և ՏՀՏ կրթության զարգացմանը:
Աարտագնա ցուցահանդես-տոնավաճառի այս փուլը տեղի կունենա մարտի 3-7-ը:
Աշտարակ(1օր)-Ապարան(1օր)-Սպիտակ(1օր)-Վանաձոր(2օր) ուղղությամբ: Նախատեսում է ունենալ շուրջ 15 մասնակից` հայաստանյան ՏՀՏ ընկերություններից: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի ռոբոտների ցուցադրական ելույթ, ինչպես նաև կանցկացվեն սեմինարներ և դասընթացներ` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և բիզնեսի կազմակերպմանը և ՏՏ օգտագործմանը առօրյա բիզնեսում:
Նախատեսվում է նաև միջոցառումը կազմակերպել հետևյալ ուղղություններով`
1. մարտի 24-28 Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ամասյա, Աշոցք:
2. ապրիլի 12-16 Թալին, Արթիկ, Մարալիկ, Գյումրի:
3. մայիսի 6-9 Ստեփանակերտ, Շուշի:
4. մայիսի 17-21 Արտաշատ, Արարատ, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ:
5. հունիսի 1-5 Սիսիան, Գորիս, Ղափան, Քաջարան, Մեղրի:
6. հուլիսի 1-5 Գավառ, Վարդենիս, Մարտունի, Կարմիր, Սևան:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,014









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.