Դասընթաց Քաղաքացիական լրագրություն փախստականների համար
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Հայաստանյան մասնաճյուղը 2010 թվականի մարտի 5-ից 7-ը կազմակերպում է «Քաղաքացիական լրագրություն փախստականների համար» թեմայով սեմինար:
Սեմինարի նպատակը Հայաստանում բնակվող փախստականներին հրապարակային տեղեկություն տարածելու գործիքների հետ ծանոթացնելն է, որոնց միջոցով նրանք կարող են իրենց խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել:
Առաջին օրը մասնակիցները ծանոթանալու են ինտերնետային մի քանի գործիքների ու ծրագրերի, ձեռք են բերելու ինտերնետի համար գրելու, ինտերնետում առանց մեծ միջոցների սեփական պատմությունները տեղադրելու հմտություններ, ծանոթանալու են սոցիալական ցանցերի առավելություններին, լրագրության հիմնարար սկզբունքներին եւ էթիկային, կատարելու են գործնական առաջադրանքներ:
Սեմինարն անցկացվելու է ՊԽԼԻ -ի Երեւանյան գրասենյակում: Սեմինարը վարելու է լրագրող, քաղաքացիական ու ինտերնետ լրագրության մասնագետ Արթուր Պապյանը:
Սեմինարի 6 մասնակիցներն ընտրվելու են մրցույթի միջոցով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող փախստականները:
Սեմինարի աշխատանքային լեզուներն են հայերենն ու ռուսերենը:
Հետաքրքրվածները պետք է մինչեւ 2010 թ.-ի փետրվարի 18-ը zaraiwpr@gmail.com հասցեին ուղարկեն.
1. Լրացված հայտ
2. Կենսագրականն/CV/
3 Լուսանկար
4.Առավելագույնը կես էջի /400 բառ/ սահմաններում մասնակցելու ցանկության հիմնավորում, /Հիմնավորումը պետք է պատասխանի հետեւյալ հարցերին. ինչու՞ եք ցանկանում մասնակցել սեմինարին, ի՞նչ եք ակնկալում սովորել սեմինարի ընթացքում, ի՞նչ դեր ունի Համացանցը /Ինտերնետը/ ձեր առօրյա կյանքում, ինչպե՞ս եք օգտագործում Համացանցը ձեր աշխատանքում, ի՞նչ համակարգչային ծրագրերի եք տիրապետում, օգտվու՞մ եք արդյո՞ք սոցիալական ցանցերից, ինտերնետային, որ կայքերից եք օգտվում:
Ոչ լիարժեք հայտերը չեն մասնակցի մրցույթին: Մասնակիցների ընտրությունը կկատարվի փետրվարի 24-ին, հարցազրույցների հիմման վրա: Հայտաթերթիկ ստանալու համար գրեք sedamur@gmail.com կամ zaraiwpr@gmail.com հասցեին:
Միայն ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին:
Սեմինարը կազմակերպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասը: Ծրագիրը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (www.iwpr.net) խաղաղություն եւ ժողովրդավարություն է կառուցում ազատ եւ անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականացնում արդեն ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ եւ նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ Պետդեպարտամենտը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը եւ DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները եւ Շվեդիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սեդա Մուրադյանին +374 93 207 417 հեռախոսահամարով:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ
375010, Երեւան, Եզնիկ Կողբացի 39
Հեռ +374 10 53 92 04, +374 91 244 844
Էլ. փոստ` sarakhojoyan@gmail.com
Կայք` www.iwpr.net
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,954









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.