Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ
‹‹Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ››
միջազգային դասընթաց
Փետրվար 3-5, 2010
Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը` որպես Նիդերլանդների Արտաքին Գործերի Նախարարության մասնագիտացված գործակալություն, և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ կազմակերպում են «Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ» միջազգային դասընթաց, որը տեղի կունենա 3 օր` փետրվարի 3-ին, 4-ին և 5-ին, ժամը 09:00-17:00` Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմադրամում (Հովսեփ Էմին 123):
Դասընթացի նպատակն է զարգացնել եվրոպական տարբեր երկրներում տնտեսական գործունեություն ծավալող կամ ծավալել պատրատվող ընկերությունների կարողությունները, որպեսզի իրենց ընկերությունը պատշաճ ներկայացնեն, գործարար կապեր հաստատեն, տվյալ երկրների գործարար հաղորդակցման առանձնահատկություններից օգտվեն և թիրախային շուկաներում առաջխաղացում ցուցաբերեն:
CBI ծրագրերի համակարգող, ԻՏՁՄ ներկայացուցիչ Վահան Հովսեփյանի խոսքերով` դասընթացից հետո մասնակիցները հաջողությամբ կտիրապետեն գործարար հաղորդակցման մշակութային առանձնահատկություններին, հաղորդակցման հմտություններին և կկարողանան այդ առանձնահատկություններն ու հմտություններն արդյունավետ կիրառել գործնականում:
Դասընթացը կվարեն Էլեոնոր Բրեյկելը` Միջմշակութային գործարար շփման և գործածարության խթանման մասնագիտացված դասընթացներ առաջարկող Intercultural Communication b.v. ընկերության դասընթացավար, և Լեքս վան Լույկը` Լեքս վան Լույկը CBI IT Outsoursing ծրագրի փորձագետ:
Միջոցառման բոլոր մասնակիցներին կտրամադրվեն ուսուցողական նյութեր: Դասընթացը հաջողությամբ ավարտողներին կտրվեն սերտիֆիկատներ:
UITE Press-release







[...] This post was mentioned on Twitter by Vardan Papikyan and Armenian Media, Armenia Business. Armenia Business said: Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ http://www.ireport.am/2010/02/cbi-yerevan/ #business #Armenia [...]
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!