Yandex-ը համարվել է ամենաարագ զարգացող որոնողական համակարգը
comScore ընկերության վերլուծությունների համաձայն աշխարհում ամենաարագ զարգացող որոնողական համակարգ է համարվել ռուսական հանրահայտ Яндекс որոնողական համակարգը, որն, ըստ comScore-ի վիճակագրության, համաշխարհային ռեյտինգում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը` 2009թ.-ի ընթացքում 1,9 մլրդ որոնողական հարցումների քանակով: Այս ոլորտում շարունակում է իր դիրքերը պահպանել առաջատար որոնողական համակարգ Google-ը` 87,7 մլրդ հարցումների քանակով, որը կազմում է որոնողական շուկայի 66,8%-ը:
Ռուսական Яндекс որոնողական համակարգի մասսայականության աճը նախորդ` 2008-ի համեմատ կազմել է 91%: Աճի տեմպերով երկրորդն է Microsoft ընկերության Bing.com համակարգը` 70%:
Ռուսական ցանցում նկատվել է նաև որոնողական ընդհանուր հարցումների 92%-անոց աճ` 3,3 մլրդ ընդհանուր հարցումների քանակով, որը խոսում է այդ երկրում ինտերնետի մասսայականության կտրուկ աճի մասին:
Հոդվածի գրանշումներ (tags)` search engines, Yandex, поисковые системы, Яндекс, որոնողական համակարգեր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,951









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.