IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Անոնսներ

New Media. սեմինար Թիֆլիսում

on Wednesday, 20 January 2010Մեկնաբանություններ չկան



«Լրագրության փոխակերպումը. նոր մեդիա եւ մուլտիմեդիա հմտություններ»

new media seminar in TbilisiՊատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) 2010 թ.-ի փետրվարի 1-ից 3-ը Թբիլիսիում կազմակերպելու է «Լրագրության փոխակերպումը. նոր մեդիա եւ մուլտիմեդիա հմտություններ» թեմայով սեմինար, իր` «Հարեւաններ» հայ-ադրբեջանական նախագծի շրջանակներում:

Սեմինարը սկսնակ լրագրողների համար է:

Սեմինարը վարելու են լրագրող, ֆոտոլրագրող Օննիկ Գրիգորյանը, ՊԽԼԻ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Մուրադյանը եւ ՊԽԼԻ Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաեւը:

Սեմինարին մասնակցելու համար հարկավոր է sedamuradyan@gmail.com հասցեին ուղարկել համառոտ կենսագրություն/ռեզյումե եւ առավելագույնը կես էջի /500 բառ/ սահմաններում մասնակցելու ցանկության հիմնավորում, որում պետք է անդրադարձ լինի հետեւյալ հարցերին. ինչու՞ եք ցանկանում մասնակցել սեմինարին, ի՞նչ եք ակնկալում սովորել սեմինարի ընթացքում, ի՞նչ դեր ունի Համացանցը /Ինտերնետը/ ժամանակակից լրագրությունում, ինչպե՞ս եք օգտագործում Համացանցը ձեր աշխատանքում/խմբագրությունում, մասնագիտական ի՞նչ հմտությունների, տեղեկատվության եւ գիտելիքների կարիք եք զգում ձեր ամենօրյա աշխատանքում:

Հայաստանից եւ Ադրբեջանից սեմինարին մասնակցելու է տասը լրագրող:
Հայաստանից ընտրվելու է 5 մասնակից:
Սեմինարի աշխատանքային լեզուներն են ռուսերենը եւ անգլերենը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2010թ.-ի հունվարի 21-ն է:

Սեմինարը վարող Օննիկ Գրիգորյանն ազատ լրագրող ու լուսանկարիչ է Միացյալ Թագավորությունից, ով շուրջ 20 տարվա փորձ ունի ազգային եւ միջազգային լրագրության ոլորտում, համագործակցում է «The Independent» եւ «The Economist» թերթերի հետ: Նա նաեւ վարում է բլոգ լոնդոնյան «Frontline Club» -ի համար եւ հանդիսանում է «Global Voices Online»-ի (նոր լրատվական կազմակերպություն, որը հիմնվել է Հարվարդի համալսարանի Համացանցի հասարակության «Բերկման» (Berkman) կենտրոնում, Ռոյթերս-ի (Reuters) աջակցությամբ), կովկասյան մասնաճյուղի խմբագիրը:

2008 թ.-ին սկսված «Հարեւաններ» նախագիծը հանդիսանում է IWPR-ի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Բրիտանական կառավարության կողմից: Նախագծում ներգրավված լրագրողները պարբերաբար մասնակցում են լրագրողական վերապատրաստման ու հակամարտությունների կարգավորման դասընթացների եւ համատեղ ուժերով ծրագրում ու թողարկում ներդիր, որը եռամսյա պարբերականությամբ տպագրվում է հայերեն եւ ադրբեջաներեն, համապատասխանաբար` Հայաստանում եւ Ադրբեջանում:

Մանրամասների համար կարող եք դիմել ՊԽԼԻ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Մուրադյանին` զանգահարելով + 37410 53 92 04:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,110

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>