IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Շահավետ համագործակցություն մասնավոր և պետական հատվածների համար




IT solutionsԱմիսներ առաջ ՀՀ վարչապետը ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել էր տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի` հարկային և մաքսային գործառույթների մեջ անհանգստացնող խնդիրները քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ: Այն տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի և մաքսային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է աշխատեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կառավարությանը ներկայացրած մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների փաթեթի վրա: Աշխատանքային խումբն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, քննարկել առանցքային հարցերը և ուղենշել դրանց լուծման ճանապարհները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն ԻՏՁՄ-ի և Պետեկամուտների կոմիտեի համատեղ աշխատանքը գնահատում է արդյունավետ, քանի որ այն, ինչ ձեռք է բերվել աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակում, մեկ քայլ առաջ է: ‹‹Արդեն կա խնդիրների քննարկում և՛ մասնավոր հատվածի, և՛ պետական մարմինների միջև: Կա հրամայական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծելու, որովհետև մի բան է, երբ պետությունը գերակա ճյուղ է համարում ՏՀՏ ոլորտը Հայաստանի համար, բոլորովին այլ բան է, երբ ուշադրություն է դարձվում առաջ եկած խնդիրների լուծմանը: ԻՏՁՄ-ն մոտ մեկ տարի առաջ մշակել էր մաքսային վարչարարության բարեփոխումների փաթեթ, որը ներկայացվել էր վարչապետին: Արձագանքը չուշացավ. ստեղծվեց աշխատանքային խումբ, որն արդեն ունեցել է յոթ քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոշակի խնդիրների արդեն իսկ լուծում է տրվել, և ընդհանրապես պարզաբանումներ են տրվել բոլոր հարցերին, բացահայտվել են դրանց խորքային պատճառները: Բացի այդ, նոյեմբերի 28-29-ն Աղվերանում կազմակերպվեց հերթական հանդիպումը, որտեղ ՏՀՏ ոլորտի շուրջ 50 ընկերությունների և պետական մարմինների (էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե) ներկայացուցիչներ ոչ պաշտոնական միջավայրում նորից բարձրացրին առկա խնդիրները››,- նշեց ԻՏՁՄ իրավաբանը:

Ա. Սահակյանը նշում է, որ խնդիրները ենթադրում են և՛ օրենսդրական, և՛ կառավարության որոշումների փոփոխություններ: Այդ է պատճառը, որ դրանց լուծումը ժամանակատար է, բայց ոչ անհնար:

Ա. Սահակյանը նկատում է նաև, որ մասնավորի և պետականի միջև համագործակցության այս օրինակն աննախադեպ է. ‹‹Մեր և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հեռահար նպատակներից մեկն է ստեղծել ՏՀՏ ոլորտում համագործակցության դրական մոդել և տարածել այլ բնագավառների վրա: Ի վերջո, այդ փոխգործակցությունից շահում է ինչպես մասնավոր հատվածը, գործարարները, այնպես էլ` պետությունն ու հասարակությունն ընդհանրապես: Արդյունքը կլինեն լուրջ ֆինանսական հոսքերը, ՏՀՏ ոլորտի կադրերի, տեղեկատվական հասարակության զարգացումը: Այս ամենը, կարծում եմ, խոշոր հաշվով բխում է մեր երկրի շահերից: Երկու տարի առաջ մենք չէինք էլ պատկերացնի, թե որևէ պետական մարմնի հետ նման համագործակցային մթնոլորտ կձևավորվի, մասնավոր հատվածի ձայնը լսելի կդառնա, և պետությունը կփորձի մեզ հետ միասին լուծել ծառացած խնդիրները: Այն ժամանակ վերաբերմունքն այլ էր, այսօր` բոլորովին այլ: Պետական եկամուտների կոմիտեի կողմից իսկապես կա պատրաստակամություն: Կոմիտեն շատ լավ գիտե, պատկերացնում է առկա բոլոր պրոբլեմները, և փորձում են լուծում տալ դրանց, որովհետև խնդիրները խանգարում են առաջին հերթին հենց իրենց աշխատանքներին››:

Այս համագործակցության կայացման գաղտնիքը, ըստ ԻՏՁՄ ներկայացուցչի, այն է, որ կողմերը նպատակադրված են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման. աշխատանքային խմբի հիմքում փոխադարձ հարգանքն է, գործընկերային սկզբունքները, խնդիրը հիմնովին հասկանալն ու լուծում տալը: Եվ ամենակարևորը. ելնում են և՛ մասնավորի, և՛ պետական շահերից` փորձելով գտնել այն ամենաօպտիմալ սահմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին:

UITE

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,055

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>